Category: Infocom

  • Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրա…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
    📌 Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ |azatutyun.am|

  • The Washington Post-ի տվյալներով՝ անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել Վ…

    🇺🇸 The Washington Post-ի տվյալներով՝ անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
    💬 Ո՛չ Պենտագոնը, ո՛չ ԱՄՆ պետքարտուղարությունը Reuters-ին մեկնաբանություն չեն տվել: Պենտագոնի մամուլի խոսնակ Շոն Փարնելը չի ցանկացել քննարկել ԱԹՍ-ների հետ կապված տեղեկությունը Washington Post-ի հետ:

  • Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր Իրանին կոչ են արել «լրջորեն վերանայել իր սխալ…

    ‼️ Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր Իրանին կոչ են արել «լրջորեն վերանայել իր սխալ հաշվարկները»:
    🗞 Այս մասին գրել է Սաուդիան Արաբիայի պետական Al Hadath լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրին:
    🤝 Էր Ռիադում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Պակիստանի, Թուրքիայի, Սիրիայի, Քաթարի, Քուվեյթի, Լիբանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարներն ու ներկայացուցիչները։
    🇮🇷 «Հանդիպման մասնակիցները կոչ են արել Իրանին վերանայել իր սխալ հաշվարկները և ընդգծել, որ բարիդրացիության և պետական ​​ինքնիշխանության սկզբունքների շարունակական խախտումները զգալի ազդեցություն կունենան առաջին հերթին Իրանի, ապա տարածաշրջանի անվտանգության վրա և ստվեր կթողնեն տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների հետ նրա հարաբերությունների վրա, որոնք լուռ չեն մնա իրենց ռեսուրսներին սպառնացող վտանգների առջև»,- գրում է լրատվականը: |news.am|

  • Թրամփը սպառնում է պայթեցնել «Հարավային Պարս» հանքավայրը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն տե…

    ‼️ Թրամփը սպառնում է պայթեցնել «Հարավային Պարս» հանքավայրը:

    💬 Նա նշել է, որ ԱՄՆ-ն տեղյակ չի եղել, որ Իսրայելը հարվածելու է «Հարավային պարս» հանքավայրին, և ընդգծել, որ Իսրայելն այլևս դա չի անի, «եթե Իրանը չընդունի անխոհեմ որոշում հարձակվելու շատ անմեղ կողմի, այս դեպքում՝ Քաթարի վրա»:
    🗣 «Այդ դեպքում ԱՄՆ-ն Իսրայելի օգնությամբ և համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի ամբողջ «Հարավային Պարս»-ի գազային հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել կամ զգացել»,- գրել է Թրամփը։
    🇮🇷 Նշենք, որ Իրանը, ի պատասխան հանքավայրի վրա հարձակումների, օդային հարվածներ էր հասցրել Ծոցի երկրներին, այդ թվում՝ Քաթարի Ռաս Լաֆֆան արդյունաբերական քաղաքի հիմնական գազային ենթակառուցվածքին՝ հասցնելով «լուրջ վնասներ»:

  • Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահատումը | Հանրագի…

    Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահատումը | Հանրագիտ
    🫑🍟🥤 Էկոկենտրոնի Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    🔸 Հայաստանում տարբեր սննդատեսակների սպառման,
    🔸 սննդամթերքի ռիսկերի և սննդանյութերի սպառման ուսումնասիրությունների,
    🔸 այդ ուսումնասիրություններում տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու,
    🔸 միջազգային համագործակցությունների,
    🔸 հայերեն հրապարակումների կարևորության և այլ թեմաների մասին:

    Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահատումը | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է հետևյալ թեմաներով․
    00:00 — Արագ սննդի ռիսկերը և դրանք մեղմելու եղանակները…

  • Իրանը պաշտոնապես հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։ «Իմ սիր…

    ❗️ Իրանը պաշտոնապես հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։
    🇮🇷 «Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խատիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներից ոմանց և նրանց ուղեկցողների վախկոտ սպանությունը մեզ վշտի մեջ է գցել»,- գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը X սոցիալական ցանցում։
    ❗️ Իսրայելը հայտարարում է, որ այս գիշեր սպանել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին: 🇮🇷 Իրանից դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում Խաթիբի մահվան վերաբերյալ։ 💬 Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ…

  • Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Fact…

    📌 Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
    🗣 Factor.am-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

  • ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է …

    ‼️ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը):
    💬 Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

  • HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8…

    ⚖️ HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։
    👨‍⚖️ Վճռաբեկ դատարանը 2026-ի փետրվարին մերժել է ցմահ ազատազրկման դատավճռի դեմ մեղադրյալ Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել։
    📌 Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակում էր տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղի վրա։ Դրա հետևանքով սպանվել էին բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել: |factor.am|

  • Դատախազությունը պահանջում է Բագրատ սրբազանին օտարված հատուկ նշանակության տարածք…

    Դատախազությունը պահանջում է Բագրատ սրբազանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին:
    📌 Դատախազությունից հայտնում են, որ մի շարք հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները չեն կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա, ուստի ենթակա չեն օտարման: Հետևաբար հատուկ նշանակության հողամասի և դրա վրա առկա զորանոցի նկատմամբ օրենքի ուժով չէր կարող ծագել Վ.Գ.-ի (Բագրատ սրբազան) սեփականության իրավունքը:
    🔗 Կարդալ ավելին