Category: Infocom

  • ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետ…

    🗳 ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը։ Ֆեյսբուքում գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
    📢 «9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.
    1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր,

    2․ «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 պատգամավոր,
    3. «Հայաստան« դաշինք` 12 պատգամավոր»,- նշել է նա։
    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ

  • «Արձանագրվեց, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահման…

    🔸 «Արձանագրվեց, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելիս հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
    🗣 «Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, կարծում եմ՝ ակնհայտ է»,- նշեց նա։
    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ

  • «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում…

    🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
    🔹 Իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց՝ «Արդարադատություն տեղի ունեցավ»։
    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ

  • Ժամը 17:55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ ԱԺ 2026 ընտրությ…

    ⚖️ 🗳 Ժամը 17:55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ ԱԺ 2026 ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։
    [Սահմանադրական դատարան]

  • Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված …

    🇵🇸 🇮🇱 Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 73,090 պաղեստինցի և վիրավորվել է 173,550 մարդ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը: |armenpress.am|

  • ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում…

    🇺🇸 ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է ծայրահեղ շոգի պատճառով։
    🔹 Կազմակերպիչները հայտնել են, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը մայրաքաղաքի համար ծայրահեղ շոգի նախազգուշացում է հայտարարել։ |news.am|

  • Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հ…

    🇮🇷 Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը: Նա զոհվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։
    🔸 Արարողությունն անցկացվում է Մոսալլայի մեծ մզկիթում, ուր վաղ առավոտից սկսել են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանից և երկրի այլ քաղաքներից։|1lurer.am|

  • Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետությ…

    🇮🇷🇷🇺 🇦🇿 Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։ |armenpress.am|

  • Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկ…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🗣 «Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը: |azatutyun.am|

  • Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղ…

    💧 🧒 Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
    📣 «Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում:
    🔺 Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:
    📌 Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»,-նշվում է նախարարության հաղորդագրությունում։