Category: Infocom

  • «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության…

    🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։
    🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։
    🔻 Առաքելությունը պետք է գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որ երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։
    📌 ԵՄ երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են որոշումը, ակնկալվում է՝ վերջնական հաստատումը կլինի հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտգործնախարարների նիստում: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին
    ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել ընտրություններին ընդառաջ սպասվող սպառնալիքներին:

  • Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարութ…

    ⚖️ Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:
    💬 Նրա փաստաբանները դեմ արտահայտվեցին, որ լրատվամիջոցները նկարահանեն դատավարությունը։ Արմեն Գորոյանը հայտարարեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։
    👨‍⚖️ Դատարանը բավարարեց այս խնդրանքը և թույլ տվեց միայն ձայնագրություն անել։ |azatutyun.am|
    Լուսանկարը՝ «Ազատություն»

  • Թրամփը չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր և չի կարծում, …

    🇺🇸🇮🇷 Թրամփը չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր և չի կարծում, որ այն անհրաժեշտ է:
    🗣 Այդ մասին X-ի իր էջում գրել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Կառլը:
    💬 Հարցին, թե պատերազմն ավարտվո՞ւմ է գործարքով, թե՞ «պարզապես ասում եք՝ տեսեք, մենք ոչնչացրինք նրանց կարողությունները, և վերջ», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Երկու ձևով էլ կարող է ավարտվել, բայց կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերակառուցվել»:

  • Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել…

    👨‍⚖️ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել:
    🗣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի…

    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
    🔸 Նշանակվել են փորձաքննություններ:
    🔸 Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    [ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ա…

    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
    📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    [ՀՀ ՊՆ]

  • Լիբանանի և Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլլահի» ազդեցութ…

    🇱🇧🇮🇱🇺🇸 Լիբանանի և Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլլահի» ազդեցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
    🔸 Նրա խոսքով՝ ներկայիս բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին, այդ թվում՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը։ |tert.am|
    🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները: 📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։

  • Փաստաբան Արմեն Ֆերոյանը Գոհար Ղումաշյանի գործը ապօրինի է որակում․ «Մենք գործ ու…

    🔸 Փաստաբան Արմեն Ֆերոյանը Գոհար Ղումաշյանի գործը ապօրինի է որակում․
    🗣 «Մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆերոյանը։ |pastinfo.am|
    ‼️ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու…

  • 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, …

    ❗️18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հայտնել են Դատախազությունից։
    🗣 Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան։ |news.am|
    ‼️ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։ 📌 Այս մասին գրել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

  • Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները: Բանակցություննե…

    🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները:
    📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։