Category: Infocom

  • Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածե…

    ⚖️ Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը: Թե ինչ կարգավիճակ ունի Դավիթին բռունցքով հարվածած վարչապետի անվտանգության աշխատողը, Քննչականը չի մանրամասնում:
    🗣 Քննությունն արվում է եկեղեցու միջադեպից հետո հարուցված գործի շրջանակում:
    [Քննչական կոմիտե] |azatutyun.am|
    ❗️18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հայտնել են Դատախազությունից։ 🗣 Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան։ |news.am|

  • Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, …

    🛬 Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
    📌 Այս մասին հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ hաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ը ՀՀ-ում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին։
    ‼️ Այս տարվա մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային․ աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։ ՀՀ կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը:

  • Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիներ…

    📣 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, «եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ»:
    🗣 «Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր ադրբեջանական երկաթուղով ապրանքներ են ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի: ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի, որովհետև այդ դեպքերում ոչ միայն պարզ գործողություն է արվում, այլև բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում», — Ազգային ժողովում ասաց Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

  • Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի ապրիլի 17-ին…

    ⚖️ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 13:30։
    📣 Կարապետյանի փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը նշեց՝ անընդունելի և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, բայց ծանրաբեռնվածությունից ելնելով հետաձգվում է դրա ի վերջո լուծումը։
    🗣 Դատարանի բակում հավաքվածների առաջ ելույթ ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը․ «Այսօրվա նիստը այն մասին է՝ արդյոք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, թե ոչ։ Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Այս պրոցեսի հիմնական նպատակը Կարապետյանի ու ժողովրդի շփումը խոչընդոտելն է», — հայտարարեց Կարապետյանը։
    📌 Հիշեցնենք, որ երեկ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ առաջնահերթության կարգով քննելու Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
    ⚖️ Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: 💬 Նրա փաստաբանները դեմ արտահայտվեցին, որ լրատվամիջոցները նկարահանեն դատավարությունը։ Արմեն Գորոյանը հայտարարեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։…

  • «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության…

    🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։
    🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։
    🔻 Առաքելությունը պետք է գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որ երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։
    📌 ԵՄ երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են որոշումը, ակնկալվում է՝ վերջնական հաստատումը կլինի հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտգործնախարարների նիստում: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին
    ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել ընտրություններին ընդառաջ սպասվող սպառնալիքներին:

  • Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարութ…

    ⚖️ Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:
    💬 Նրա փաստաբանները դեմ արտահայտվեցին, որ լրատվամիջոցները նկարահանեն դատավարությունը։ Արմեն Գորոյանը հայտարարեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։
    👨‍⚖️ Դատարանը բավարարեց այս խնդրանքը և թույլ տվեց միայն ձայնագրություն անել։ |azatutyun.am|
    Լուսանկարը՝ «Ազատություն»

  • Թրամփը չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր և չի կարծում, …

    🇺🇸🇮🇷 Թրամփը չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր և չի կարծում, որ այն անհրաժեշտ է:
    🗣 Այդ մասին X-ի իր էջում գրել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Կառլը:
    💬 Հարցին, թե պատերազմն ավարտվո՞ւմ է գործարքով, թե՞ «պարզապես ասում եք՝ տեսեք, մենք ոչնչացրինք նրանց կարողությունները, և վերջ», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Երկու ձևով էլ կարող է ավարտվել, բայց կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերակառուցվել»:

  • Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել…

    👨‍⚖️ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել:
    🗣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի…

    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
    🔸 Նշանակվել են փորձաքննություններ:
    🔸 Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    [ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ա…

    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
    📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    [ՀՀ ՊՆ]