Category: Infocom

  • Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների…

    🚛 Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։
    🗣 «Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», — փոխանցել է վարորդներից մեկը։
    🔸 ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։
    🔸 Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով խնդիրը, նշեց, որ սա « տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ»։|azatutyun.am|

  • Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչի համար պայքա…

    🤼🇦🇲 Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչի համար պայքարում 5-12 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժան Աբդուլաևին։
    📌 Հարությունյանը պայքարի մեջ է մտել այսօր. 1/8 եզրափակչում Արսեն Հարությունյանը 13-3 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող ըմբիշին։

  • Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկմա…

    💰Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը կդառնա 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000-ից դարձնել 6000 դրամ: Որոշման նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
    🔸Նախարարը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու: Ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսը ներառյալ, կլինի շուրջ 9 մլրդ հետվճար:
    🗣 «Իսկ ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը մեր կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից՝ ծրագրի մեկնարկից սկսած (մինչև հուլիս ամսվա տվյալն է), 119 մլրդ է: Եվ կարողացանք նաև որոշակի վարքագիծ փոխել: Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ մենք ունենք շուրջ 540 հազար՝ քարտերով ստացող կենսաթոշակառուներ, որոնց, ըստ էության, 44 տոկոսն արդեն օգտվում է այս ծրագրից»,- ասաց Մկրտչյանը: |1lurer.am|

  • Իրանը, հնարավոր է, վերանայել է Իսրայելի վրա հարձակում սկսելու իր որոշումը. Poli…

    🇮🇷🇮🇱 Իրանը, հնարավոր է, վերանայել է Իսրայելի վրա հարձակում սկսելու իր որոշումը. Politico
    🇺🇸 Politico-ին ԱՄՆ երկու պաշտոնյաներ ասել են, որ Ջո Բայդենի վարչակազմը աշխատել է դիվանագիտական ուղիներով՝ համոզելու Թեհրանին վերանայել իր ռազմական հարձակումն Իսրայելի վրա:
    🔸Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը կոչ է արել Իրանին վերանայել Հանիեի սպանության արձագանքը, քանի որ նրա մահը հետևանք է Թեհրանում հյուրատանը տեղադրված հեռակառավարվող ռումբի, որը տեղադրվել էր գաղտնի գործողության արդյունքում և ոչ թե մեծ հարձակման մաս է, եւ չի սպանել Իրանի ոչ մի քաղաքացու։
    🔸Ըստ պաշտոնյաների՝ հիմա Թեհրանն ավելի ու ավելի է կիսում Վաշինգտոնի տեսակետները, թեև ի սկզբանե հերքում էր։ |factor.am|

  • Երեկ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկությու…

    🇦🇲🇪🇺 Երեկ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ առաքելությունից։

    🗣 «Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ողջունեց մեզ գյուղում»,- նշված է գրառման մեջ։

  • 2023 թ. Հայաստանում գազի պայթյունից զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, արձանագրվ…

    🔥 2023 թ. Հայաստանում գազի պայթյունից զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, արձանագրվել է պայթյունի 39 դեպք, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, որից զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։
    🖇 Տվյալները ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ գազի պայթյուններից խուսափելու համար հորդորելով հետևել անվտանգության կանոններին։

  • Infocom pinned «ԵՄ դրամաշնորհը՝ պարգեւատրում. ինչպես է Մատենադարանը տնօրինել «Հո…

    Infocom pinned «ԵՄ դրամաշնորհը՝ պարգեւատրում. ինչպես է Մատենադարանը տնօրինել «Հորիզոն-2020»-ի միջոցները 2022 թվականին Ավստրիայում գտնվող Գրացի համալսարանից մոտ 86 հազար եվրո է փոխանցվել Մատենադարանի հաշվեհամարին։ Վերջինս այդ գումարով պարգեւատրել է 279 աշխատակցի եւ կատարել…»

  • Արամ Երիցյանի կալանավորվման միջնորդությունը մերժվել է, իսկ ձերբակալումն էլ ճանաչ…

    ❗️Արամ Երիցյանի կալանավորվման միջնորդությունը մերժվել է, իսկ ձերբակալումն էլ ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

  • Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդա…

    🥈Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ։

  • Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայա…

    🤼‍♀️ Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։