Category: Infocom

  • Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Հայաստանի՝ ԵՄ անդամու…

    📣 Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ նշելով.
    🇦🇲🇪🇺 «Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, եթե այն տեղի է ունենում ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման եւ խզման համատեքստում, կարող է խախտել Հայաստանի կողմից պատմականորեն վարվող բալանսի քաղաքականությունը եւ առաջացնել տարածաշրջանային խաղացողների դիմադրության հետ կապված լրջագույն ռիսկեր, որոնք հավասարապես վերաբերում են եւ մեր անվտանգության, եւ թե տնտեսական ապահովության կենսական շահերին։
    🗣 Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել հանրությանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար պաշտոնապես դիմելու արդյունքում առաջացող սպառնալիքների, մարտահրավերների եւ ռիսկերի մանրամասն հաշվարկ»։

  • ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման…

    🏦 ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։
    💵 ԿԲ-ից նշել են, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):
    🇷🇺 Նշենք, որ հայաստանյան բանկերի մեծ մասի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ էին տարածել ռուսական ԶԼՄ–ները՝ հղում անելով անանուն աղբյուրների։

  • Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մ…

    🇦🇲 Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ։
    🗣 Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։
    📌 Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում]|armenpress.am|

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանում է։…

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանում է։

  • Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք …

    ‼️ Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյան
    🔸 «Այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա: Եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել։
    🔸 ՀՀ 29 800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի, ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»,- ասել է տավուշցի պատգամավորը։|tert.am|

  • Փաշինյանն ու Ստոլտենբերգը առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փո…

    🤝 Փաշինյանն ու Ստոլտենբերգը առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
    📌 Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:
    📌 Հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտո…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
    🔸 «Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
    🔸 Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասվում է ուղերձում։

  • Տերյան-Կորյուն խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը…

    🚌 Տերյան-Կորյուն խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում: Շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով: Տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում:
    [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ]

  • Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով ՌԴ նախագահական ընտրություններում Պու…

    Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը։

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակա…

    ✈️ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանում է։
    🤝 «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ |armenpress.am|