Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհ…

    📌 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի մասին որոշմանը։ Վարչապետը նշել է, որ քաղաքացիներից այս թեմայով բազմաթիվ հարցեր է ստացել, ապա անդրադարձել նման որոշման պատճառներին։
    🔸 Վարչապետի խոսքով դրա պատճառները շատ են, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում կառավարության հետևողականությունն է։ Նիկոլ Փաշինյանը նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն հայտնի դեպքերը, երբ, իր խոսքով, զոքանչի, բաջանաղի, քենու, դասարանցու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ: Փաշինյանի վստահեցմամբ՝ այդ նոր համակարգով պաշտոնյանների այդ բարեկամները մտնում են համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Սրանով լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը»,- նշեց նա։
    📝 Բացի այդ, վարչապետի կարծիքով համակարգը կնպաստի սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելուն։ Օրինակ, եթե քաղաքացին օգտվում է սոցիալական նպաստից, բայց բանկում ունի մեծ ավանդ, ապա սա կօգնի, որ այդ սոցիալական նպաստի միջոցները ուղղվեն այն մարդկանց, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը։

  • Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը:…

    📝 Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը:

  • Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։…

    🇺🇸 Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

  • Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը ժամանել են Կապիտոլիում՝ մասնակցելու երդմնակալության…

    🇺🇸 Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը ժամանել են Կապիտոլիում՝ մասնակցելու երդմնակալության արարողությանը։
    🔸 Մեկ ժամից՝ արևելյան ժամանակով կեսօրին, տեղի կունենա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և նա պաշտոնապես կդառնա Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։ |armenpress.am|

  • Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Քվեարկությ…

    ⚖️ Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Քվեարկության արդյունքում նա բավարար ձայներ չհավաքեց։

  • Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ծրագրված է հանդիպու…

    🇦🇲🇷🇺 Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ծրագրված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 📌 ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

  • Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդա…

    🇦🇲🇮🇷 Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազիի հետ:
    🔸 Ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը:
    🔸 Կոստանյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ ՀՀ վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է․ մարտի 30-ը նշանակել որպես Արմավիրի մարզի Փարաքա…

    🗳 ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է
    🔸 մարտի 30-ը նշանակել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ։
    🔸 Մհեր Սահակյանի մանդատը տրամադրել ԱԺ «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։

  • Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում…

    📢 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ 🔸Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, …

  • Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում …

    🌐 Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ և տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում և այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն և դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած»։
    📌 Նրա խոսքով՝ տեղական ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողներն այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել։
    🗣 Factor.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից նշել են, որ «ենթադրությունները չեն մեկնաբանում»՝ չպատասխանելով այլ հարցերի, Դատախազությունից էլ հայտնել են, որ «այս պահի դրությամբ պատշաճ հաղորդում և ուսումնասիրություն առկա չէ»։