Category: Infocom

  • Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհահատվածը փակած քաղաքացիների մոտ է նաև Նոյեմբերյանի փո…

    👤Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհահատվածը փակած քաղաքացիների մոտ է նաև Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։ Նա, փոխվարչապետի հետ երեկ կայացած հանդիպմանն անդրադառնալով, ասաց․
    🗣 «Այն առաջարկները, որոնք ներկայացվել են, համարել ենք, որ սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը եւ ՀՀ-ին։ Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ գործընթացին»։
    ⛪️ Բագրատ Սրբազանի կոչով ակցիայի մասնակիցները այժմ շարժվում են եկեղեցու բակ՝ քննարկման։

  • Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործուն…

    Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։
    🗣 «Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։
    👮🏻‍♂️ Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։

  • Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կու…

    🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ ‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը…

  • Ոստիկանության կարմիր բերետավորներ են եկել Նոյեմբերյան, որտեղ լարված իրավիճակ է։…

    🚔 Ոստիկանության կարմիր բերետավորներ են եկել Նոյեմբերյան, որտեղ լարված իրավիճակ է։
    🔸Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը, քաղաքացիներն ի պատասխան հայտարարում են, որ «Վիլիսը գալիս, մարդկանց վրա է քշում, օրինականությունից եք խոսում»։
  • Այսօրվանից ՀՀ և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդի…

    🗣 Այսօրվանից ՀՀ և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա․ ՀՀ կառավարություն
    📌 Գործընթացը մեկնարկել է ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

  • Նոյեմբերյան համայնքի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը…

    Նոյեմբերյան համայնքի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ 📌 Նրանք նույն պահանջներն են հայտարարում, ինչ Ոսկեպարի ու Կիրանցի ճանապարհները փակած քաղաքացիները՝ հակառակորդին չհանձնել տարածքները։

  • Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանք…

    🗣 Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում։ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում․ ՀՀ ՆԳՆ
    📌«Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար՝ վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով:
    Լուրերը, թե ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

  • Երբ որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Երբ որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին, սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն էր։ Եթե պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից։
    📌 Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի չդելիմիտացված տարածք, նշանակում է՝ ՀԱՊԿ-ը չպիտի որևէ կերպ արձագանքի։ Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ կազմակերպություն չկա։ ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում]|tert.am|

  • ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քա…

    🗣 ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քառակուսի կիլոմետր՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։
    🔸 Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձն իրատեսական չեմ համարում, քանի որ եթե դա իրատեսական լիներ, ԼՂ հայերի տեղահանում չէր լինի։
    📌 Մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում]