Category: Infocom

  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Վերջին 5 ամ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Վերջին 5 ամսում կարևոր է, որ 2 խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։
    📌 Ադրբեջանի և ՀՀ ռազմական բյուջեների հարաբերակցությունում էական դիսբալանս կա, և նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանն ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ձեռքբերումներին։ ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը և այն իմնականում կրում է պաշտպանական բնույթ և ունի պաշտպանական նշանակություն։ Մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար և ուժերի բալանս ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում]

  • Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ա…

    📌 Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:
    🗣« Մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝ հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի:
    📌 Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք»,- հանիդպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

  • Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, ա…

    🗣 Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🇦🇲🇦🇿 «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք»,- նշել է նա:

  • Վրաստանի ԱԳՆ-ի X-ի իր էջում գրել է․ «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայու…

    🔸Վրաստանի ԱԳՆ-ի X-ի իր էջում գրել է․
    🇦🇲🇬🇪🇦🇿 «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»։ |tert.am|

  • Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հանդ…

    ‼️ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այսօր Կառավարության շենքում։ 🗣 «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։

  • Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար — Աշաղը Ասկիպա…

    Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար — Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն:
    🔸Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:
    [ՀՀ ՊՆ]

  • Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկր…

    🇦🇿 Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։ 🗣 Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ՌԴ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկում դրա իրականացման համար։…

  • «Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարու…

    «Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

    Կիրանցի բնակիչ Նվարդ Սիմոնյանը, որը անցած գիշերվանից փողոցում բողոքի ակցիա է իրականացնում համագյուղացիների հետ, ասում է, սահմանը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է, ոչ թե ավելի մոտիկանան ադրբեջանական դիրքերը.
    «90-ական թվերին էդ սահմանի համար արյուն են թափել, սահման են գծել։ Մենք մնալու ենք, մինչեւ մեր պահանջը կատարվի։ Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղը, տալիս են թուրքին։ Կյանքում ըտենց ճանապարհ չի եղել, էդ մոստը, որ ուզում են տան, էնքան հին ա, որ Ադրբեջանն էդքան հին չի, էդ տարածքները իրենցը չեն եղել»,- նշեց բնակիչը՝ մտահոգություն հայտնելով նաեւ, որ երբ ադրբեջանցիները ավելի մոտենան, օրը մեկին կգերեվարեն՝ «ինչպես Վագիֆին» (Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից տեղափոխվում էր Հայաստան, նրան ճանապարհին առեւանգել էին ադրբեջանցիները)։
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժա…

    🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
    📌 Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: [ՀՀ ԱԳՆ]