🚇 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով։ 🕐 Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։
🪧 «Հայաքվե» նախաձեռնությունը փակել էր Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ Ալավերդու հատվածում։ Ոստիկանների հորդորով ճանապարհը մասամբ բացվեց, որ կուտակված մեքենաները կարողանան անցնել։ 🗣 «Ակցիան իրականացվում է՝ հաջակցություն Տավուշի մեր հայրենակիցների, որոնք այս պահին Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր գյուղերում փորձում են պաշտպանել մեր բոլորի հայրենիքը, մեր բոլորի տարածքները», — նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
🇷🇺 Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանել է.
📹 Ոսկեպարի եկեղեցու մոտ ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս՝ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։ Միաժամանակ այդ տարածքում աշխատանքներ են կատարում սակրավորները։
🇦🇲🇺🇸 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:
🔥 Այսօր՝ ժամը 12։36-ին, հրդեհ է բռնկվել «Մալաթիա» տոնավաճառում։ 👨🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։
📣 ՆԱՏՕ-ն ողջունում է 1991թ․ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Երկու կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա]
🔸 Ոսկեպարի եկեղեցու տարածքում իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է։ Քաղաքացիները մտնում են ականապատ տարածք, ոստիկանները փորձում են արգելել նրանց։ 👮 Նշենք, որ ոստիկանական կուտակումներ կան այս հատվածում։ Այստեղ է նաև փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։