Category: Infocom

  • Համալսարաններում որոշ բաժինների ընդունելության առարկաների ցանկը փոխվել է։ Վ. Բր…

    🧑‍🎓 Համալսարաններում որոշ բաժինների ընդունելության առարկաների ցանկը փոխվել է։
    🔸 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում, օրինակ, «Հայոց լեզու» առարկան դարձել է պարտադիր քննական: Գործադիրը կրկին հղում է անում մասնագետներին՝ թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի իր մայրենի լեզվին՝ որակյալ թարգմանություն ապահովելու, բառամիավորների և արտահայտությունների համարժեքները բացահայտելու համար: 
    🔸 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրում ընդգրկվել են «Օգտակար հանածոների հարստացում», «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր», «Վերամբարձ, ճանապարհային և շինարարական մեքենաներ» կրթական ծրագրերը: 
    «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի ընդունելության քննությունների համար «Մաթեմատիկան» դարձել է պարտադիր, իսկ «Ֆիզիկա»-ն և «Անգլերեն»-ը՝ կամընտրական քննություններ:|hetq.am|

  • ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար: Հայտարարել է Վլա…

    🇷🇺 ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար: Հայտարարել է Վլադիմիր Պուտինը Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ:
    🗣️ «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում՝ իրավական առումով Հայասատնի հետ ուղիղ կապ չունի»,- ասել է Պուտինը:
    📌 Պուտինը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։ ՌԴ նախագահը հնարավոր է համարել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի: |1lurer.am|

  • Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Է…

    🇦🇲🇫🇮 Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը:
    🤝 Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ տեսլականը։ [ՀՀ ԱԳՆ]

  • ԼՐԱՑՎԱԾ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատա…

    ❗️ԼՐԱՑՎԱԾ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի տեքստում այժմ առկա են օրհներգի բոլոր 4 քառատները։ Նշված է, որ նախատեսվում է վերադասավորել քառատները։ 📌 Հատկանշական է, սակայն, որ նախագծի հեղինակներից մեկի՝ Թագուհի…

  • Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն: Տարածքայ…

    ‼️ Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն:
    🗣 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստին հայտնեց.
    🔸 «Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր:
    🔸 Երկրորդ՝ կարգելվի, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը կլինի 4մմ կամ դրանից պակաս։
    🔸 Երրորդ՝ ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային  անվադողեր»,- ասաց նախարարը:
    💰 Եթե արձանագրվի վարչական իրավախախտումը, նախատեսվում է 5000 դրամի չափով տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա՝ 20 հազար դրամ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տուգանքների չափերը խստացնել: |armenpress.am|

  • Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի: Որոշումն ընդունեց ՀՀ կառավարությո…

    🇦🇲🇭🇺 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի:
    Որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը:

  • Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՀՀ պ…

    Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
    📍 Համապատասխան որոշումների նախագծերը քիչ առաջ հաստատեց ՀՀ կառավարությունը:

  • Ժամը 20։00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Ա…

    ❄️ Ժամը 20։00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 
    🚗 Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները…

    🇦🇲 Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՊՆ-ից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

    🗣«Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

  • Իսրայելն ու լիբանանյան «Հեզբոլլահը» հասել են հրադադարի համաձայնության. հրադադար…

    🤝 Իսրայելն ու լիբանանյան «Հեզբոլլահը» հասել են հրադադարի համաձայնության. հրադադարն ուժի մեջ կմտնի այսօր՝ ժամը 10:00-ից: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 🗣 Նա հրադադարի երեք պատճառ է նշել՝ իրանական սպառնալիքը, ՑԱՀԱԼ-ի զինամթերքի…