Category: Infocom

  • Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են …

    👮🏻‍♂️Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել։ 🔸Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանական բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ…

  • ՀՀ ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության …

    ՀՀ ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։
    🗣 «Պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

  • 3․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Էպ…

    🌍 3․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառություն]

  • Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Անկարայի օդանավակայանում Ռուսաստանի,…

    🇷🇺🇺🇸 Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Անկարայի օդանավակայանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։ 📌 Ըստ Անադոլուի՝ Թուրքական հետախուզությունը իրականացրել է գերիների փոխանակման ամենամեծ գործողությունը վերջին…

  • Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերինե…

    🇺🇸🇦🇲🇦🇿 Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ ընդգծելով, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։
    🔍 Վկայակոչելով Freedom House-ի տվյալները՝ լրագրողը նշել է, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ամենաանազատն է աշխարհում և հարց հնչեցրել, թե արդյո՞ք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը։
    🗣 «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», — ասել է Պատելը։ |azatutyun.am|

  • Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հ…

    ⚽️ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց Մոլդովայի «Զիմբրուին»:
    📌 «Նոան» նույնպես անցավ Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ։ Չնայած «Սլիմա Ուոնդերերս»–«Նոա» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի`0։0 հաշվով, ակայն նախորդ խաղում հայկական թիմը հաղթել էր մրցակցին 0։7 հաշվով։

  • «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում սեփական հարկի տ…

    ⚽️ «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում սեփական հարկի տակ կրկին պարտվեց չեխական «Բանիկին»` 0։2 հաշվով։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի…

    🇷🇺🇮🇷 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույց է ունեցել։
    🤝 ՌԴ ԱԳ նախարարը կոչ է արել բոլոր կողմերին, որոնք ազդում են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա՝ խուսափել հետագա ապակայունացմանը հանգեցնող գործողություններից։ |armenpess.am|

  • Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ Ի՞նչ ա…

    Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ
    💶 Ի՞նչ աղբյուրներից որքան գումար է ուղղվել ԼՂ փախստականների կարիքներին, ի՞նչ ուղղություններով է ծախսվել հավաքագրված գումարը, այդ միջոցների ո՞ր մասն է հասել ուղիղ շահառուներին։
    🔸 Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Ինֆոքոմը» ավելի քան 4 ամիս է՝ փորձում է ամփոփել եւ դասակարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին ուղղված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալները։
    📑 Տեղեկություններ ստանալու համար գրավոր դիմել ենք ՀՀ կառավարությանը, 25 պետության դեսպանատների եւ 4 միջազգային կառույցների՝ խնդրելով տրամադրել մանրամասն տվյալներ՝ ծախսերի բացվածքով։ Այս կառույցների մի մասը մեր հարցումներին չեն արձագանքել, ինչը սահմանափակում է լիարժեք եւ համակողմանի հաշվարկների հնարավորությունը։
    📊 Այս հրապարակմամբ ամբողջացրել ենք մեր ձեռքի տակ եղած տվյալները՝ ինֆոգրաֆիկաներով։

  • «Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնու…

    ❗️🏢 «Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում։ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կան նաեւ ձերբակալվածներ։ 📌 Փորձեցինք մանրամասները ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն նշեցին, որ այս պահին…