Category: Infocom

  • Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավ…

    🇭🇺🇸🇰🇺🇦 Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավթամուղի վիճակը։
    📣 «Կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ տալ հունգարական և սլովակական փորձագետների մուտքը և վերսկսել «Դրուժբայի» աշխատանքը»,- նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
    📌 Նշենք, որ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով դադարեցվել է թե՛ դեպի Հունգարիա, թե՛ Սլովակիա։ Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ՝ մատակարարումները խախտվել են ռուսական ուժերի ռմբակոծությունների պատճառով: Բացի այդ, Կիևը պնդում է, որ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական նավթի ու գազի շարունակվող գնումներն օգնում են ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը: Հունգարիան և Սլովակիան ուկրաինական իշխանություններին մեղադրում են մատակարարումները միտումնավոր խոչընդոտելու մեջ: |azatutyun.am|
    🇭🇺🇺🇦 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով…

  • Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով 16։30-ի դրությամբ Վարդենյաց …

    💨❄️ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով 16։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    🚙 Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
    🌨 Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
    [Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ]

  • Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Անդրադ…

    📣 Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։
    🔸 Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։
    [ՀՀ Կառավարություն]

  • Նիկոլ Փաշինյանի հասցեին «TikTok»-ում վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալված Հա…

    ⚖️ Նիկոլ Փաշինյանի հասցեին «TikTok»-ում վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալված Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք։
    [Փաստաբան Ռոման Երիցյան]
    🔸 Նիկոլ Փաշինյանի հասցեին «TikTok» սոցիալական հարթակում վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է Հայկ Եղյանը։ 🗣 Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ «ինչ-որ կուսակցության նախագահ հաղորդում է ներկայացրել և նշել, որ վաղը կարող է ինքը լինել…

  • Ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության …

    🗳 Ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության թևերին»։
    📣 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։
    🤝 Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։
    [«Միասնության թևեր»]

  • Netflix-ը հրաժարվել է Warner Bros Discovery-ն գնելու գործարքից, որը կնքվել էր 2…

    ‼️ Netflix-ը հրաժարվել է Warner Bros Discovery-ն գնելու գործարքից, որը կնքվել էր 2025թ. դեկտեմբերին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Netflix-ի գործադիր տնօրենների հայտարարությունը, որտեղ նշվում է՝ գործարքը «այլևս ֆինանսապես գրավիչ չի թվում»։
    🗣 Նրանց խոսքով՝ Warner Bros Discovery-ն Paramount-ի առաջարկը առավել շահավետ է համարել։
    📌 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Paramount-ը պատրաստակամություն է հայտնել վճարել մինչև 31 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Այդ առաջարկի դեպքում գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 111 միլիարդ դոլար:
    Netflix-ը համաձայնել է գնել Warner Bros Discovery’s ընկերությունը, այդ թվում՝ հեռուստատեսային ստուդիաները, HBO-ն և HBO Max-ը:

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթում զոհ գնացածներ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։
    🗣 «Այսօր մենք միանում ենք հայերին՝ սգալով և հարգանքի տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լ…

    ‼️ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    🚛 Լոռու մարզի ավտոճանապարհները, Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։

    ‼️ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    🌫 Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է, ցածր տեսանելիություն։

  • Պակիստանը հայտարարում է Աֆղանստանի հետ պատերազմի մասին: Այս գիշեր Պակիստանը օդա…

    🇵🇰🇦🇫 Պակիստանը հայտարարում է Աֆղանստանի հետ պատերազմի մասին:
    🔸 Այս գիշեր Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին:
    🗣 «Մեր համբերության բաժակը լցվել է: Այժմ սա բաց պատերազմ է: Այժմ կլինեն վճռական գործողություններ»,- հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարը:
    ❗️ Երեկ «Թալիբանը» հայտարարել էր Պակիստանի ուղղությամբ հարձակման մասին՝ նշելով, որ թիրախը եղել են Պակիստանի անցակետերը, որոնցից 15-ը արդեն գրավված են: Քաբուլը սա մեկնաբանել է որպես պատասխան 2 նահանգներին կիրակի գիշերը Պակիստանի հասցրած օդային հարվածներին: Իսկ Պակիստանի իշխանությունները մեղադրում են Թալիբանին, որ վերջինս չի խոչընդոտում զինյալների և ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:
    🔗 Կարդալ ավելին

  • Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի 27-29-ը տեղ…

    ‼️ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է:
    🔻 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած ջարդերի նախօրեին կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները. քաղաքի միլիցիան ջարդերի օրերին չի գործել։ Քաղաքային իշխանությունների հրահրմամբ ադրբեջանցիները հայերին տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում, կանանց ու աղջիկներին բռնության ենթարկում, չէին խնայում անգամ տարեցներին, հղի կանանց ու երեխաներին։  Ջարդերը դադարեցին փետրվարի 29-ի գիշերը, երբ միայն օրեր անց Խորհրդային բանակի ստորաբաժանումները ժամանեցին։
    🔻 Ըստ պաշտոնական տվյալների՝ Սումգայիթում տանջամահ է արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200, այլ տվյալներով՝ 400 անձ: Սակայն, առկա են այլ հիմնավոր փաստեր, որ Սումգայիթում սպանվել է ավելի քան 110 հայ։
    🔻 Ջարդերի կազմակերպիչը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, մնացել է անպատիժ, ինչն էլ հանգեցրել է հայերի ջարդերի շարունակությանն ադրբեջանական այլ քաղաքներում։