Category: Infocom

  • Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀքաղաքացիներ չեն եղել:  Այս մասին հայտնու…

    🇦🇲🇪🇬Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀքաղաքացիներ չեն եղել:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Եգիպտոսում խորտակվել է զբոսաշրջային զբոսանավ: Փրկվել է 28 մարդ, 17-ն անհետ կորել է, նրանց որոնումները շարունակվում են։ |armenpress.am|

  • Վրաստանի նոր գումարման խորհրդարանն առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճա…

    🇬🇪 Վրաստանի նոր գումարման խորհրդարանն առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։
    🔸 Նիստին մասնակցում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության 89 պատգամավորները, որոնք քվեարկել են խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին։
    Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները չեն ներկայացել խորհրդարան և մտադիր են առաջիկայում պատգամավորական մանդատները հանձնելու մասին հայտարարություն անել։
    🔸 Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմադիր Բիձինիա Իվանիշվիլին ևս խորհրդարանում է և վայր չի դնելու մանդատը: Պատգամավոր է նաև ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն, որը ավելի վաղ հայտնել էր սպորտը թողնելու մասին:
    📍 Խորհրդարանի շենքի բակում շարունակվում է ընդդիմության ակցիան: Նրանք ուղիղ եթերով հետևում են նիստին:

  • Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չորսօրյա ռազմական զորավարժութ…

    🇮🇷🇦🇿 Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չորսօրյա ռազմական զորավարժություններ են սկսել:
    📍 Ըստ իրանական IRNA-ի՝ զորավարժության նպատակն է կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։
    📆 Իրանն ու Ադրբեջանը ընթացիկ տարում երրորդ անգամ են զորավարժություն անցկացնում, իսկ այս ամսում՝ երկրորդ անգամ։ |civilnet.am|

  • Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավա…

    🇷🇴 Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ 🔸 Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու…

  • DHL բեռնափոխադրումների և առաքումների միջազգային ընկերության բեռնատար ինքնաթիռը …

    ✈️ DHL բեռնափոխադրումների և առաքումների միջազգային ընկերության բեռնատար ինքնաթիռը Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է։ Նշվում է, որ այն մխրճվել է բնակելի շենքի մեջ: «Delfi Литва»-ի փոխանցմամբ ինքնաթիռի ընկնելուց հետո պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու, երկու աշխատակից։
    🔸 Վիլնյուսի օդանավակայանի և Լիտվայի ոստիկանությունից Reuters-ին հայտնել են, որ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը:

  • Վրաստանում այսօր նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ինչը ընդդիմութ…

    🇬🇪 Վրաստանում այսօր նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ինչը ընդդիմությունը և երկրի նախագահը համարում են հակասահմանադրական:
    👮 Վաղ առավոտից ՆԳՆ-ի մեծաթիվ ուժեր հսկում են երկրի խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը:
  • Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։…

    🇯🇴 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։
    📌 Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը: |azatutyun.am|

  • Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակն…

    🇷🇴 Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։

    🔸 Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն։ |factor.am|

  • Infocom pinned «Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմա…

    Infocom pinned «Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով է: Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների…»

  • Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին…

    🇬🇪 Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին և առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ զերծ մնալ անօրինական գործողություններից։
    🪧 Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։
    📌 Վրաստանի ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։ |azatutyun.am|