Category: Infocom

  • Հունիսի 13-ից ԱՄԷ-ում ոչ բնակության նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են ան…

    🚙🪪🇦🇪 Հունիսի 13-ից ԱՄԷ-ում ոչ բնակության նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց վարորդական վկայականներով։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ում գտնվող ԱՄԷ քաղաքացիներին։
    📣 Բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը գնացել …

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ ավելի ուշ կտեղեկանան՝ երբ է հրապարակվելու որոշումը։
    📣 «Մեղադրանքում հանցագործության մասին ընդհանրապես խոսք չկա։ Իրենք ասում են՝ իբրև թե Ծառուկյանը Իրանի քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն, փողերի լվացում է կատարել։ Մենք դատարանում փաստաթղթերով հիմնավորեցինք, որ այդ մարդիկ փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք գումարները չեն վերադարձրել Ծառուկյանին, բայց պարտավորվել էին վերադարձնել 2026 թվականին։ Մենք հիմնավորեցինք Իրանի դատարանի որոշումով, քանի որ նույն պրոցեսը այնտեղ են սկսել, այնտեղ դատարանը որոշել է, որ հանցագործություն չկա․ քաղաքացիաիրավական գործընթացներ են», — ասաց Երեմ Սարգսյանը։
    ❗️⚖️ Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են 2022-2024 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով. Քննչական կոմիտե 📣 «Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային…

  • Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ-ից ավելի գյուղմթերք տեղափոխել …

    🍅 Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ-ից ավելի գյուղմթերք տեղափոխել Հայաստանից:

    📣 Արգելվում է ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։
    📃 Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
    [ՀՀ ՍԱՏՄ]

  • ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն…

    💬 ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել անհրաժեշտ թույլտվությունները։
    🗣 Այդ մասին լրագրողներին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    🔸 «Հայաստանում լավագույն, թերևս, պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդտեղ՝ այդ վայրում, պահվել են։ Կադրերում երևում են, Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը եղել է»,- նշել է ԲՀԿ խոսնակը։ |civilnet.am|
    Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

  • Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մա…

    ‼️ Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

    🗣 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին հայտարարել է, որ եվրոպական երկրները «ապշեցուցիչ» չափով ավելացրել են պաշտպանական ծախսերը, ինչը պայմանավորված է ոչ միայն 2022-ին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ մտահոգությունների կտրուկ աճով, այլ նաև այդ հարցում Թրամփի «չափազանց վճռական» մոտեցմամբ։
    🇺🇸🇹🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հայտնել էր, որ գագաթնաժողովին մասնակցում է միայն քանի որ Էրդողանն է հրավիրել, նախ կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ, ինչից հետո երեկոյան կմիանա ռազմական դաշինքին անդամակցող երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային: |azatutyun.am|

  • Այսօր մի շարք պայթյուններ են որոտացել Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամ…

    🔥 Այսօր մի շարք պայթյուններ են որոտացել Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունները հնչել են այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։
    ℹ️ Սիրիական իշխանությունները պայթյունների պատճառների մասին տեղեկատվություն դեռ չեն հաղորդում։ Չնայած միջադեպերին՝ Ֆրանսիայի նախագահի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։
    🇸🇾🇫🇷 Քիչ առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան իր նստավայրում ընդունել է Մակրոնին։ |azatutyun.am|

  • Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական…

    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը:
    🗣 Այս մասին գրում է արաբ հեղինակավոր լրագրող Ահմեդ Ալ Լուկանը՝ «Ալ Ռիադիա» պարբերականից:
    📌 Սպերցյանը երկուշաբթի բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է չորս տարով և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման տարբերակ: |armenpress.am|

  • Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճ…

    Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով ներկայացնել կարկտահարության և ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցման ծրագիր։
    💬 Երասխահունի գյուղապետ Նարեկ Փանոսյանը հայտնել է, որ հուլիսի 6-ին տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել բերքին, սակայն նրա խոսքով՝ իրենց գյուղացիները բողոքի ակցիա չեն անում, այլ սպասում են վնասի գույքագրմանը։
    🚧 ՆԳՆ-ից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ ճանապարհը իսկապես փակ է եղել, բայց այս պահին երթևեկությունը վերականգնված է։ |arm.sputniknews.ru|

  • Երեկ ահազանգեր են ստացվել ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լո…

    🌬 Երեկ ահազանգեր են ստացվել ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում:
    🔻 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել …

    🇪🇺🍑 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել և լուսանկարներ հրապարակել իր էջում:
    🔸 «Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցություն ձգտող կուսակցությունների օգտին։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ ԵՄ-ն, իր հերթին, օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։
    🔸 Ընկերներիցս մեկը նայեց ջեմին և ասաց. «Ազատության տարաներ»։ Ես մտածեցի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր»,- գրել է նա: |1lurer.am|
    Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ՝ X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման վերաբերյալ: