Category: Infocom

  • Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխար…

    🚉 Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝ հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։
    🗣️ «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։
    📍 Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։
    📎 Կարդալ ավելին

  • Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի «Գոյթեփե» անցակետի տարածքու…

    🇦🇿🇮🇷 Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի «Գոյթեփե» անցակետի տարածքում․ գիշերը 2 անձ փորձել է Իրանից Ադրբեջան անցնել ապօրինի ճանապարհով։
    🔸 Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ նրանք, չենթարկվելով ադրբեջանցի սահմանապահների հրահանգներին, զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել ադրբեջանցի 2 սահմանապահ, իսկ սահմանախախտներից մեկը սպանվել է։
    🔸 Տարածքի զննությամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամ 882 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ, սահմանախախտներին պատկանող գիշերային տեսողության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, պարկուճներ։

  • Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերություն…

    💧 Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Առկա խնդիրները լուծելու դժվարությունների առումով «Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի օբյեկտիվ պատճառ։
    📑 Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետևապես, առաջին բանը, որ առաջարկել ենք կառավարությանը, պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանին և ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։
    [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան]

  • Այս պահի դրությամբ ճաքալցման, փոսալցման, միջին նորոգման աշխատանքներով ասֆալտապա…

    🛣 Այս պահի դրությամբ ճաքալցման, փոսալցման, միջին նորոգման աշխատանքներով ասֆալտապատման տեսանկյունից Երևանում աննախադեպ աշխատանք է արվել հենց տարվա կեսին, այլ հարց է, որ Երևանում ընդհանուր ենթակառուցվածքները, օրինակ՝ կոյուղագծերը, ջրագծերը, բարոյապես մաշված են, այսինքն խորքային փոխարինման, համակարգային լուծումների խնդիր ունեն։
    📌 Շատ դեպքերում խնդիրները, նույն ասֆալտի, առաջանում են այն պատճառով, որ օրինակ՝ նախորդ տարի իրականացվել են մեծ ենթակառուցվածքային ներդրումներ, և ասֆալտապատման աշխատանքներն արվել են ինչպես նախկինում, ուղղակի մեծ ծավալով են արվել և տեսանելի են։
    [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ասուլիսի ժամանակ]

  • Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մ…

    🇷🇺 Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ 💬 Մոսկվան նաև երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝…

  • Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավի…

    🔸 Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում: |hetq.am|

  • Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Հնդկաստանի…

    🇦🇲🇮🇳 Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։
    ❗️ Հնդկաստանի ՊՆ տվյալների համաձայն՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ |armenpress.am|

  • Վրաստանում հետաքննվում են կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բի…

    🇬🇪 Վրաստանում հետաքննվում են կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի սպանության պլանները և կառավարությունը տապալելու դավադրությունը։
    🔸 Ըստ երկրի պետական անվտանգության ծառայության՝ այն «կազմակերպվել և ֆինանսավորվել է» նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից, որոնք ներկայումս տեղակայված են Ուկրաինայում։
    📌 Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան անձանց դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել, նշված գործով կասկածյալներն արդեն մի քանի օր է՝ հարցաքննվում են։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։

  • Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել։ Ամերիկացի ազդեցիկ սեն…

    🇺🇸 Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել։
    ⚖️ Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված բազմահատոր քրեական գործով։ |azatutyun.am|

  • Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բար…

    ❗️ Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։
    🔸 Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026թ․ ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։
    🔸 Եթե այդ որոշումը առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը) նախքան 2026թ․ ԱԺ ընտրությունները։
    [Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյան]