Category: Infocom

  • ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են…

    🇷🇺🇦🇿 ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը:
    🇪🇺 Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված խնդրահարույց հարցերի, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ |shantnews.am|

  • Թալին-Երևան ճանապարհին հարակից գյուղի բնակիչները փակել էին հյուսիս-հարավ ճանապա…

    🚧 Թալին-Երևան ճանապարհին հարակից գյուղի բնակիչները փակել էին հյուսիս-հարավ ճանապարհը։ Նրանք պահանջում են կամուրջ կառուցել, քանի որ, ըստ գյուղացիների, իրենց գյուղեր գնացող ճանապարհ չկա:
    👮 Տեղում մեծ թվով ոստիկաններ կան: Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց։ Ի վերջո, ոստիկանները բացեցին ճանապարհը։ |news.am|

  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայն…

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։
    Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։
    #վճարովի_բովանդակություն

  • Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօ…

    ❗️ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
    🔸 Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։
    🔸 Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։ |hetq.am|

  • Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իր…

    📌 Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով: 🔸Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը…

  • Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանին ռազ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը վտանգավոր է ու ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։
    🗣 «ԵՄ-ի նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ են կրում, և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են»,- հայտարարել է նա։ |1lurer.am|

  • Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկություն…

    🇦🇲🇦🇿 Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
    🔸 «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները:
    🔸 ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան՝ ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:
    ❗️ Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից

  • 4.8 մագնիտուդով Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևե…

    ❗️ 4.8 մագնիտուդով Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական ո…

    🇦🇲🇪🇺 Մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
    🔸 Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
    🔸 Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

  • Ջո Բայդենը աջակցում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես դեմոկրատների թեկնածո…

    🇺🇸 Ջո Բայդենը աջակցում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես դեմոկրատների թեկնածուի ԱՄՆ ընտրություններում։
    🗣 «2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին որպես փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն է եղել: Այսօր ուզում եմ առաջարկել լիակատար աջակցությունս, որ նա լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն»,- նշված է Բայդենի X միկրոբլոգի գրառման մեջ։