🚘 Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
🗣 Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի՝ շուտով հայտարարվելիք մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանելի վճռականությանս մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարեգին Խումարյանը։
🇦🇲🇮🇷 Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: 🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Իրրանի միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ 📌 Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։ [ՀՀ ՊՆ]
🇦🇲🇨🇾 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսին: 📌 Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ: [ՀՀ կառավարություն]
🚌 Քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու որոշման նախագիծ է ներկայացրել վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային միջոցներից օգտվելու գների վերաբերյալ: 🔸 «Մայր Հայաստանն» առաջարկում է 1-օրյա, 7-օրյա, 1-ամսյա…
🇺🇸🇹🇷Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում «ռազմավարական մեխանիզմ» անվանումը ստացած ձևաչափում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պետդեպարտամենտում սպասվող այս քննարկմանը հաջորդելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ վաղը նախատեսված բանակցությունները։ |azatutyun.am|
🇦🇲🇦🇿 Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: 🔸 Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ 🔸 Պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը: 🔸 Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]