Category: Infocom

  • Բրազիլիայում մեկնարկում է G20-ի երկօրյա գագաթնաժողովը: Բրազիլիան իր նախագահությ…

    🌎 Բրազիլիայում մեկնարկում է G20-ի երկօրյա գագաթնաժողովը:
    📍 Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումները, սոցիալական ինտեգրումը, ինչպես նաև սովի դեմ պայքարը:
    🛬 Գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն Ռիո դե Ժանեյրոյում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ երկրների ղեկավարներ։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

  • ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: «Ուզում …

    ‼️ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: 🗣 «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե՛ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է,…

  • «Իմ համբերության բաժակը լցվել է». Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին դժգոհեց…

    ‼️ «Իմ համբերության բաժակը լցվել է». Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին դժգոհեց իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքներից: 🔸 «Ի հեճուկս թոշակների, սոցիալական խնդիրների՝ մենք աշխատավարձեր ենք բարձրացրել իրավապահ մարմիններում, կառույցներ ենք ստեղծել, սարքեր…

  • ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ուղերձ է հղել և հայտնել «ՔԿ նախագահի պաշտոնից հրա…

    ‼️ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ուղերձ է հղել և հայտնել «ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իր կայացրած որոշման մասին»:
    📍 «Այն (ՔԿ նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշումը՝ խմբ.) բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։
    📍 Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն»,- ասվում է ուղերձում։

  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկություններ…

    💬 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո։
    🔸 «Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ, որոշակիորեն փորձում է փաթեթավորել բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են։ …
    🔸 Այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի, այսպես կոչված, գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել…»,- ասել է Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

  • Աբխազական ընդդիմությունը մերժել է նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրությունն…

    📌 Աբխազական ընդդիմությունը մերժել է նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։ 🔸 Ընդդիմության առաջնորդները մերժել են Աբխազիայի նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ խորհրդարանի և նախագահի աշխատակազմի շենքերից չեն հեռանա, քանի դեռ…

  • Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընտրությունների արդյունքների չեղար…

    🇬🇪 Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընտրությունների արդյունքների չեղարկման և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքացիներ գիշերել են Թբիլիսիի պետական համալսարանի բակում՝ վրանների մեջ:
    ⛺️ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամները վրանները տեղադրել են երեկ երեկոյան: Ավելի ուշ նրանց են միացել երկրի խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքի մասնակիցները:
    💬 Կոալիցիայի առաջնորդները հայտնել են, որ ակցիան շարունակվելու է նույն վայրում մինչև այսօր ժամը 20:00-ն:
  • Աշխատանքից ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյա…

    Աշխատանքից ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
    🗣 Տեղեկությունը «Ազատությանը» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ Ա…

    🇺🇸🇺🇦 Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ
    📍 Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների:
    💬 Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։
    📍 Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը։ |azatutyun.am|

  • ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: «Ուզում եմ…

    ‼️ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
    🗣 «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե՛ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:
    🔸 Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: …
    🔸 Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին՝ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև ԲԴԽ նախկին ու ներկա անդամներին»,- գրել է Անդրեասյանը:

    ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել