Category: Infocom

  • Այն, որ ATACMS հրթիռներն այս գիշեր բազմիցս կիրառվել են Բրյանսկի մարզի ուղղությա…

    🇷🇺 Այն, որ ATACMS հրթիռներն այս գիշեր բազմիցս կիրառվել են Բրյանսկի մարզի ուղղությամբ, վկայում է, որ արևմուտքը ցանկանում է սրել իրավիճակը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
    📌 Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր «РБК-Украина»-ի տեղեկությունը, ըստ որի անցած գիշեր ուկրաինական զորքերն ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ С-400 զենիթային համակարգերի և «Պանցիր» զենիթային համալիրների հաշվարկները խոցել են 6 ATACMS-ներից 5-ը և վնասել 1-ը, իսկ զոհեր և ավերածություններ չկան։
    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ռուսաստանի դեմ հեռահար զենքով հարվածները, նշել է․ «Ուկրաինան ունի սեփական արտադրության հեռահար անօդաչու թռչող սարքեր, մենք այժմ ունենք «Նեպտուն» [թևավոր հրթիռ]: Եվ հիմա մենք ունենք ATACMS և կօգտագործենք այս ամենը»:

  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գոր…

    ⚖️ ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա երեկ երեկոյան հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե:
    🔸 Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է պատգամավորը՝ նշելով նաև, որ տեղի է ունեցել առերեսում:

  • SEE Expo&Dialogue․ էքսպո-կոնֆերանս՝ նվիրված կանաչ տնտեսության ոլորտում աշխատ…

    SEE Expo&Dialogue․ էքսպո-կոնֆերանս՝ նվիրված կանաչ տնտեսության ոլորտում աշխատաշուկայի զարգացմանը
    Հայաստանում առաջին անգամ կայացավ SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանսը՝ նվիրված Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը։
    Միջոցառման նպատակը կանաչ տնտեսության ոլորտում աշխատաշուկայի զարգացմանը նպաստելն էր, սկսնակ և փորձառու մասնագետների ուշադրությունը այս ոլորտի վրա կենտրոնացնելը և նրանց խրախուսելը, որ կարիերայի հնարավորություններ փնտրեն նաև այս ոլորտում։
    Էքսպո-կոնֆերանսի մասնակից ընկերությունները այցելուներին ներկայացրին իրենց գործունեությունն ու աշխատանքային հնարավորությունները, հավաքագրեցին կարիերայով հետաքրքրված այցելուների տվյալները։
    #վճարովի_բովանդակություն

    SEE Expo&Dialogue․ էքսպո-կոնֆերանս՝ նվիրված կանաչ տնտեսության ոլորտում աշխատաշուկայի զարգացմանը

    #infocom #ինֆոքոմ
    Հայաստանում առաջին անգամ կայացավ SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանսը՝ նվիրված Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը։
    Միջոցառման նպատակը կանաչ տնտեսության ոլորտում աշխատաշուկայի զարգացմանը նպաստելն էր, սկսնակ և փորձառու մասնագետների ուշադրությունը…

  • Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս․ ԱԺ ՔՊ պատգա…

    Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս․ ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյան
    🗣 «Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։
    🔸 Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները», — գրել է Զեյնալյանը։

  • Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։[ՀՀ Ա…

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ…

    🚌 Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքների համար կլինի անվճար։
    Երևանի ավագանին ընդունեց «Հանրային ձայն» խմբակցության ներկայացրած նախագիծը։

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը: Հիմ…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը: Հիմնական դրույթներն են.
    🔸 ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում:
    🔸 ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում:
    🔸 Միջուկային զենքի կիրառման պայմանների թվում է ՌԴ դեմ բալիստիկ հրթիռների արձակումը:
    🔸 ՌԴ դեմ ագրեսիայի համար տարածքի և ռեսուրսների տրամադրումը հիմք է տվյալ երկրի դեմ միջուկային զսպում իրականացնելու համար։
    🔸 Միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնելու է ՌԴ նախագահը: |tass.ru|

  • Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ …

    🇺🇸🇺🇦 Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ 📍 Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի…

  • Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկ…

    🇦🇲🤼 Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
    🗣 Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը գրել էր, որ առաջատար ըմբիշներին, որոնք մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, «պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից»: Մալխաս Ամոյանը ևս անդրադարձել էր թեմային՝ նշելով․ «Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից»։
    💬 ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն մեկնաբանեց. «Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»: |aysor.am|

  • «Հեզբոլլահ» խմբավորումը գիշերը հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. արվարձանն…

    ‼️ «Հեզբոլլահ» խմբավորումը գիշերը հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. արվարձաններից մեկում խաղաղ բնակիչներ են վիրավորվել:
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակման ժամանակ մեկ հրթիռ է արձակվել Լիբանանից, և իսրայելական ՀՕՊ-ը բարեհաջող որսացել է այն: Հրթիռի բեկորներն ընկել են Թել Ավիվի երկու արվարձանների միջև, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, վնասվել են շենքեր ու մեքենաներ: |tert.am|