Category: Infocom

  • Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի 45-ամյա աշխատակցին։ ՆԳՆ ոստիկանությունո…

    ❗️Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի 45-ամյա աշխատակցին։ 🔸 ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ 🔸ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի…

  • Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի որոշումներով…

    ❗️Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի որոշումներով օտարված 24 անուն գույքը հետ պահանջելու վերաբերյալ հայց կներկայացվի դատարան։ Դրանց թվում են «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որը Վարդան Ղուկասյանի ղեկավարման տարիներին օտարվել է 25 մլն դրամով, և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ օտարված Սև բերդ ամրոցի հարևանությամբ գտնվող հողատարածքները։
    📌 ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մանրամասնել է, որ դեռ 1,5 ամիս առաջ ավագանին դատախազությունից ստացել էր առաջարկներ, որոնք վերաբերում են Գյումրու քաղաքապետների 24 որոշում անվավեր ճանաչելու հարցին: Ըստ դատախազության հիմնավորման՝ այդ որոշումներով խախտվել են համայնքի շահերը:
    🔸 Որոշումն ընդունվել է 19 կողմ ձայնով: ՀՀԿ և «Զարթոնք» խմբակցությունները չեն մասնակցել նիստին, «Ապրելու երկիրը»՝ քվեարկությանը: |1lurer.am|

  • Երեխայի լավագույն շահից ելնելով՝ ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերու…

    🗣 Երեխայի լավագույն շահից ելնելով՝ ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ, ինչպես նաև զերծ մնալ երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։…

  • Համացանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատ…

    ❗️ Համացանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։ 🗣 «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացվել,…

  • Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությու…

    ⚖️ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։
    📌 Հիշեցնենք, որ Քոչարյանի արդարացման պատճառը ՍԴ որոշումն էր, որով հակասահանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Սակայն եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։
    🔸 Վճռից հետո Վճռաբեկ դատարանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Քոչարյանի և նախկին ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունի՞ արդյոք վերաորակել մեղադրանքը։ ՍԴ-ն որոշել էր, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
    🔸 Եթե անգամ ՍԴ-ն վիճարկվող հոդվածը ճանաչեր հակասահմանադրական, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, դա կնշանակեր, որ այսուհետ նման իրավիճակներում Դատախազությունը հնարավորություն կստանար վերաորակելու ամբաստանյալների մեղադրանքները, բայց բարձր դատարանի այդ որոշումը հետադարձ ուժ չէր կարող ունենալ, հետևաբար՝ չէր էլ տարածվի նախկին նախագահի վրա․ «Եվ որպեսզի Ռոբերտ Քոչարյանին դարձյալ մեղադրյալի կարգավիճակ տան, ՍԴ-ն գնաց այլ ուղղությամբ»-, ասում է փաստաբանը: |azatutyun.am|

  • ԵՄ խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայաց…

    🇪🇺 ԵՄ խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին։ Նա կփոխարինի Տովյո Կլաարին, որի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին:
    🗣 Գրոնոն, որը նշանակվել է նախնական 12-ամսյա ժամկետով, իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից։|tert.am|

  • Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը․ նա մեղադրվո…

    🇷🇺 Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը․ նա մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ մեջ։ Նշվում է, որ պաշտոնյան քննչական մեկուսարանում է:
    📌 BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բուլգակովը յոթերորդ բարձրաստիճան անձն է, որ ձերբակալվել է այս տարվա ապրիլ ամսվանից սկսած։

  • Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ կլինի՝ 1-ին …

    🚙 Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ կլինի՝
    🔸 1-ին փուլով Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. — Ազատություն պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. — Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը,
    🔸 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. — Ազատություն պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադա…

    🏘 Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադար է, քանի որ բավարարվել է Կառավարության որոշմամբ նախապես սահմանված 2000 հայտը։
    📌 Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ դադարը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։
    🗣 «Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ», — նշված է հայտարարությունում։

  • 2024-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձ…

    💰 2024-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած 64 միլիարդ դրամի հարկերով։
    🤳 Երկրորդ ամենամեծ հարկատուն «Մոբայլ սենթր»-ն է՝ վճարած 32,3 միլիարդով։
    ⛽️ Երրորդ ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է 27,5 միլիարդի հարկեր՝ 3,1 միլիարդով պակաս անցած տարվա նույն ժամանակահատվածից։
    🌫 «Գրանդ տոբակո»-ն վճարած 23,5 միլիարդ դրամով չորրորդն է։
    🛋 «Փրիթի ուեյ» ընկերությունը, որ առավել հայտնի է որպես Vesta խանութների ցանց, հինգերորդ ամենամեծ հարկատուն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Փրիթի ուեյ»-ի հարկերն ավելացել են մոտ 2 միլիարդով։ |civilnet.am|