Category: Infocom

  • Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։[ՀՀ Ա…

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ…

    🚌 Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքների համար կլինի անվճար։
    Երևանի ավագանին ընդունեց «Հանրային ձայն» խմբակցության ներկայացրած նախագիծը։

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը: Հիմ…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը: Հիմնական դրույթներն են.
    🔸 ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում:
    🔸 ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում:
    🔸 Միջուկային զենքի կիրառման պայմանների թվում է ՌԴ դեմ բալիստիկ հրթիռների արձակումը:
    🔸 ՌԴ դեմ ագրեսիայի համար տարածքի և ռեսուրսների տրամադրումը հիմք է տվյալ երկրի դեմ միջուկային զսպում իրականացնելու համար։
    🔸 Միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնելու է ՌԴ նախագահը: |tass.ru|

  • Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ …

    🇺🇸🇺🇦 Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ 📍 Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի…

  • Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկ…

    🇦🇲🤼 Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
    🗣 Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը գրել էր, որ առաջատար ըմբիշներին, որոնք մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, «պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից»: Մալխաս Ամոյանը ևս անդրադարձել էր թեմային՝ նշելով․ «Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից»։
    💬 ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն մեկնաբանեց. «Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»: |aysor.am|

  • «Հեզբոլլահ» խմբավորումը գիշերը հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. արվարձանն…

    ‼️ «Հեզբոլլահ» խմբավորումը գիշերը հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. արվարձաններից մեկում խաղաղ բնակիչներ են վիրավորվել:
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակման ժամանակ մեկ հրթիռ է արձակվել Լիբանանից, և իսրայելական ՀՕՊ-ը բարեհաջող որսացել է այն: Հրթիռի բեկորներն ընկել են Թել Ավիվի երկու արվարձանների միջև, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, վնասվել են շենքեր ու մեքենաներ: |tert.am|

  • «Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննու…

    «Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը
    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց 1 ժամ ուշացումով, քանի որ կալանավորին դատարան ուղեկցող ոստիկանության ծառայողները մեղադրյալ Գրիգորյանին ուշ բերեցին դատարան։ 
    🪖 Դատական նիստերի մեկամսյա հարկադիր հետաձգումից հետո այսօր դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը։ Նա մեկն է այն 6 ժամկետային զինծառայողներից, որոնք հոկտեմբերին ընկել էին շրջափակման մեջ եւ 70 օր անտառներում ու սարերում անհայտության մեջ մնալուց հետո 2020թ․ դեկտեմբերի 20-ին վերադարձել հայրենիք։
    🗣 Վկա Արմաղանյանն այսօր դատարանում ասաց, որ չի կարծում, թե իրենց վաշտը պատրաստ էր ներգրավվել մարտական գործողությունների։ Ըստ Արմանի՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հանձնարարվեր թիկունքային աշխատանքներ կատարել կամ էլ իրենց ուսումնական գումարտակը ցրվեր այլ գումարտակների միջեւ։

    «Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

  • Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել: […

    📌Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել:
    [Արմավիրի մարզպետարան] |armenpress.am|

  • ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխան…

    🇷🇺🇺🇦 ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    🗣 «Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: Դա կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: |tert.am|

  • Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնություններ…

    🇪🇺🇦🇲🇦🇿 Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների՝ իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։
    🗣 «Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:
    🔸Իշխանություններին նաև խրախուսվում է գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները»,-ասված է հաղորդագրության մեջ։