Category: Infocom

  • Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալեն…

    🇪🇺 Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։
    🇦🇲🇦🇿 Նա նշել է, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած տարբեր հանդիպումներում ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունը ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին և այլն։
    💬 «Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարևոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»,- նշված է Գրոնոյի գրառման մեջ: |armenpress.am|

  • Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման…

    ❗️ Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ 🗣 Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

  • Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի ա…

    Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը: 💬 «Տեղին քննադատված թեմաներից մեկին կուզեմ անդրադառնալ։ Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել տոմսերը։ Ես էլ ապշած էի այդ թվերից։…

  • Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացի…

    🇺🇸 Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը՝ չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։
    🔥 Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։ |azatutyun.am|

  • Հունվարի 11-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ …

    ❗️Հունվարի 11-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։
    🔸 Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի: Ըստ տվյալների ողջ են…

    🇰🇷 Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի: 📌 Ըստ տվյալների ողջ են մնացել երկուսը, ևս երեքն անհայտ կորած են ճանաչվել։ Նրանց որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև գիշեր։ |armenpress.am|

  • Առնվազն 11 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հ…

    🇺🇸 Առնվազն 11 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, հաղորդում է CNN-ը: 📌 Երկու խոշոր հրդեհները՝ Իթոնը և Պալիսադեսը, մեկուսացված են համապատասխանաբար ընդամենը 3%-ով և 8%-ով: ԱՄՆ-ում ուրբաթ օրը 3,5 հազար չվերթ…

  • Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գե…

    🇺🇦🇰🇵 Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
    🗣 «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։ |1lurer.am|

  • Գրանցվել է երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագ…

    ❗️Գրանցվել է երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով։
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ՀՀ-ն դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:…

    🇦🇲 ՀՀ-ն դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
    📌 «2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»», — գրել է Նազելի Բաղդասարյանը։