Category: Infocom

  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ ԱԳՆ շենք մտավ «ա…

    ‼️ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ ԱԳՆ շենք մտավ «ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո։ ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «քաղբանտարկյալների ազատության պահանջով»։
    🗣 Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերենով հայտարարեցին բոլոր «քաղբանտարկյալների» անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող, Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։
    🇦🇲 Նշենք, որ ՀՀ է ժամանել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: |tert.am|

  • Ժամը 18։31-ին Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք գրանցված 2․9 մագնիտուդ ուժգնությ…

    ❗️ Ժամը 18։31-ին Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք գրանցված 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է՝
    — Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում 3 բալ,
    — Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: [ՆԳՆ]

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին՝ ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորա…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին՝ ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 մլն դոլար, ինչը ավելի քան …

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 մլն դոլար, ինչը ավելի քան 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` Փաշինյանը և ԵՄ գործընկերների հետ հայտարարությունների ժամանակ]

  • Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահ…

    ❗️Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել…

  • Թբիլիսիում պայթյուն է որոտացել, 2 քաղաքացի մահացել է, 4-ը՝ վիրավորվել։ Պայթյուն…

    🇬🇪 Թբիլիսիում պայթյուն է որոտացել, 2 քաղաքացի մահացել է, 4-ը՝ վիրավորվել։

    🔸 Պայթյունը եղել է Բոչորմա փողոցի 12 հասցեում գտնվող հրաձգարաններից մեկում։ |armeniasputnik.am|

  • Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շար…

    🇦🇲🇦🇿 Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։
    🔸 Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին:
    🔸 Երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |azatutyun.am|

  • Հանրային հեռուստաընկերության եթերում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է․ …

    🔸 Հանրային հեռուստաընկերության եթերում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է․
    🗣 «Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ Այս իրավիճակի լիցքաթափման համատեքստում կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։
    🇦🇲🇦🇿 Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին»։ |tert.am|

  • Պետեր Ստանոն, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ի…

    🇦🇲🇪🇺 Պետեր Ստանոն, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի» հայտարությունը, ասել է՝ «Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց»։
    «Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ Վերջին հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, իհարկե, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում»,- ասել է Ստանոն։ |azatutyun.am|

  • Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավո…

    🇪🇺🇦🇲🇦🇿 Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել․ Պետեր Ստանոն՝ հարցին, թե կարող է Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը
    🗣 «Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու կողմերի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել»,- «Ազատության հետ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը։