Category: Infocom

  • Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով…

    🇦🇲🇰🇿 Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը:
    🔸 Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո:
    📌 Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:|armenpress.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությա…

    🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

  • Սամվել Բալասանյանի ընտանիքին առնչվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ան…

    ⚖️ Սամվել Բալասանյանի ընտանիքին առնչվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված անձինք ազատ են արձակվել։ «Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ…

  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադի…

    🇩🇪🇷🇺 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Գերմանիայի կառավարությունը:
    📌 Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ …

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
    🤝 Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիայի Կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը, ուստի հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: [ՀՀ կառավարություն]

  • ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցել «Stop Greenwashing Genocide!» խ…

    📣 ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցել «Stop Greenwashing Genocide!» խորագրով ակցիա, որին ներկա է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։
    🗣 Նա ընդգծել է, որ կլիմայական արդարությունը նշանակում է արդարություն բոլորի համար. «Չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացրել, կլիմայական անվտանգության օրակարգ է առաջարկում: Երկիր, որը որևէ մտադրություն չունի իրական կլիմայական գործողություններ ձեռնարկել: Մենք չենք կարող ունենալ կլիմայական արդարություն առանց իրական արդարության»:
    📃 Ակցիայի ավարտին նամակ հանձնվեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ։|news.am|

  • Արտոնությունների փաթեթ կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար։ «Քաղ…

    🚌 Արտոնությունների փաթեթ կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար։
    🗣 «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել փաթեթը։
    🔸 Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հիշեցնելով, որ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։

  • ԱԺ-ն քվերակությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ըն…

    ԱԺ-ն քվերակությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին:

  • Իրավիճակը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում լարված է․ ցուցարարները կոտրել են խոր…

    🪧 Իրավիճակը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում լարված է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները, փորձել կոտրել պատուհանները և մտնել շենք։
    🗣 Ակցիայի մասնակիցները դեմ են Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագծին։ Լարվածության ֆոնին խորհրդարանը չեղարկել է նիստը, սակայն ցուցարարները պատգամավորներից պահանջում են նիստ անցկացնել և դեմ քվեարկել նախագծին։
    📃 Ինչպես նշում է «Meduza»-ն, նախագիծը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել Հանրապետությունում։ Աբխազիայի իշխանությունները կարծում են, որ համաձայնագիրը կօգնի տեղական տնտեսությանը, մինչդեռ ընդդիմությունը փաստաթուղթը համարում է Հանրապետության «շահերի ուղղակի հանձնում»։ Ընդդիմադիրների կարծիքով՝ համաձայնագիրը նախատեսված է «օտարերկրյա մեծահարուստների համար՝ նրանց մինչև 25 տարի հարկերից ազատելու նպատակով»։

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախ…

    🇦🇲🇷🇺 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։
    🗣 Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։  
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը և այլ ոլորտների վերաբերյալ հարցեր։
    [ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]