Category: Infocom

  • Երկրպագուների ակցիան շարունակվում է խաղի ընթացքում ևս: Հայաստան-Ֆարերյան կղզինե…

    ⚽️ Երկրպագուների ակցիան շարունակվում է խաղի ընթացքում ևս:
    📌 Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվեց։

  • Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
    🗣«Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ տարածքային պահանջներ պարունակող Ձեր պնդումները հիմնավորում չունեն և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պնդումը հավասարակշռող ապարդյուն գործողություն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն անտեսելու փորձ։
    🔸 Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել «Լեռնային Ղարաբաղը» որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ |factor.am|

  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles եւ FAF շարժումնե…

    ⚽️ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles եւ FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպումից առաջ անցկացնում են միասնական երթ՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով։
    🔸 Այն մեկնարկել է Սախարովի հրապարակում եւ կավարտվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: |news.am|

  • Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Ա…

    ❗️Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Ասաց ՀՀ  ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ՍԴ-ն  սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության  սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ իբր չեղարկել է Անկախության հռչակագիրը։
    🗣 «Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ, բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Ես չհանդիպեցի իրավական փաստարկի՝ թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ասել է այն, ինչը գոյություն է ունեցել 30 տարի։
    🔸 Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ-ում, և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս»,-ասաց ՍԴ նախագահը։

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկ…

    📝 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտա…

    🇦🇲🇮🇷 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին: [ՀՀ ԱԳՆ]

  • Գիտություն անտեսանելիի մասին. լաբորատորիայից ներս Աշխարհագրական տեղեկատվական համ…

    Գիտություն անտեսանելիի մասին. լաբորատորիայից ներս Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժինն է
    Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը մեր շուրջը տարածվող աշխարհն է՝ լճերը, այգիները, օդը, հողը, անտառները․․․
    👩‍🔬👨‍🔬 Աշխարհագրագետները դիտարկում են այդ աշխարհը, չափումներ են անում, նմուշներ վերցնում ու դրանք լաբորատորիայում հետազոտում։
    🛰 Բայց սրանք դասական, ավանդական մեթոդներ են․ օբյեկտների մասին կարևոր տեղեկություններ հնարավոր է ստանալ նաև հեռազննման միջոցով։
    🍇 Ի՞նչ է հեռազննումը, ի՞նչ կարող են պարզել գիտնականները աչքին անտեսանելի գույների ուսումնասիրությունից, և ինչպե՞ս կարող է խաղողի այգիների հեռազննումն օգնել բերքատվության կանխատեսմանը։
    🔬🧬 Այս հարցերի պատասխանները կգնեք «Լաբորատորիայից ներս» շարքի նոր հոդվածում։
    🔗 Կարդալ ավելին

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊ…

    📍 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

  • Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությ…

    🗣 Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկմանը։
    🔸 Նրա խոսքով, Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը․ «Կլիմայի վերաբերյալ հիմնական սկզբունքն այն է, որ իմ և շատ ուրիշ ակտիվիստների օրակարգերը բոլորովին անհամատեղելի են ադրբեջանական կողմի օրակարգի հետ և հակասում են այն իրականությանը, որն առկա է Ադրբեջանում։ Այն, որ COP-29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում, ուղղակի երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է»,- ասաց Թունբերգը։
    🔸 Ըստ նրա՝ շարունակական տառապանքները, որոնց միջով անցել են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև խոշտանգումներն ու բռնի տեղահանումները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի են։|armenpress.am|

  • Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի…

    🎄 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:
    [Երևանի քաղաքապետարան]