Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Արտաք…

    📌 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
    🗣 Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
    📑 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
    🔸 Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Արտաք…

    📌 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
    🗣 Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
    📑 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
    🔸 Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանի պետական ԶԼՄ-ները հաստատել են, որ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին…

    ❗️Իրանի պետական ԶԼՄ-ները հաստատել են, որ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

  • Թրամփը հայտարարում է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «մեռած է»…

    ‼️ Թրամփը հայտարարում է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «մեռած է»։
    Իրանական կողմը դեռեւս չի հաստատել այս տեղեկությունը, ավելին՝ իրանական աղբյուրները շրջանառում են հերքող տեղեկություններ։
    ‼️ Reuters-ը, հղում անելով իսրայելցի ավագ պաշտոնյայի, նշում է, որ կան ապացույցներ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։ 🗣 Պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հայտնաբերվել է նրա մարմինը։ 🔸 Իրանից դեռեւս պաշտոնական հաստատում չկա։

  • Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստը նախագահում է Մ…

    Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։
    🇬🇧 Նիստը նախագահում է Մեծ Բրիտանիան։ Արտակարգ նիստի անցկացումը պահանջել են Ռուսաստանը եւ Չինաստանը՝ Ֆրանսիայի, Բահրեյնի եւ Կոլումբիայի հետ միասին այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Իսրայելը համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։

  • Reuters-ը, հղում անելով իսրայելցի ավագ պաշտոնյայի, նշում է, որ կան ապացույցներ,…

    ‼️ Reuters-ը, հղում անելով իսրայելցի ավագ պաշտոնյայի, նշում է, որ կան ապացույցներ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին մահացել է։
    🗣 Պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հայտնաբերվել է նրա մարմինը։
    🔸 Իրանից դեռեւս պաշտոնական հաստատում չկա։

  • Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միա…

    🇺🇸 🗣 Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիթը։

  • Իրանի վրա այսօրվա հարձակումների հետևանքով մինչ այս պահը զոհվել է 201 մարդ, վիրա…

    🇮🇷 Իրանի վրա այսօրվա հարձակումների հետևանքով մինչ այս պահը զոհվել է 201 մարդ, վիրավորների թիվը հասնում է 747-ի։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր Մահիկի խոսնակը։

  • Դուբայի Պալմ Ջումեյրա կղզում գտնվող շենքերից մեկում տեղի է ունեցել «միջադեպ», ո…

    🇦🇪 Դուբայի Պալմ Ջումեյրա կղզում գտնվող շենքերից մեկում տեղի է ունեցել «միջադեպ», որի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Էմիրությունների պաշտոնական աղբյուրները։
    📢 «Դուբայի քաղաքացպաշտպանությունը հաստատում է, որ առաջացած հրդեհը վերահսկողության տակ է»,- ասվում է հայտարարության մեջ։
    📌 Ականատեսներից մեկը AFP-ին հայտնել է, որ կղզու հյուրանոցներից մեկից խիտ սև ծուխ է բարձրանում։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ԱԹՍ-ն հարվածում Դուբայի հյուրանոցին։
    🔸 BBC-ի փաստերի ստուգման ծառայությունը ստուգել է մի քանի տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում է պայթյուն կղզում գտնվող հինգաստղանի Fairmont հյուրանոցում։

  • Եվրոպական միության ծովային Aspides առաքելության պաշտոնյան հայտնել է, որ նավերը …

    ‼️ Եվրոպական միության ծովային Aspides առաքելության պաշտոնյան հայտնել է, որ նավերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ռադիոկապով ստանում են հաղորդումներ, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով», հաղորդում է Reuters-ը։
    📌 Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային արտահանման ուղին է, որը Ծոցի խոշոր նավթարտահանող երկրներին՝ Սաուդյան Արաբիային, Իրանին, Իրաքին և Արաբական Միացյալ Էմիրություններին, կապում է Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։