Category: Infocom

  • Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա ՌԴ-ում. Ալեն Սիմոնյան «Հուսամ, որ կունենանք…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա ՌԴ-ում. Ալեն Սիմոնյան
    🗣️ «Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,- ասաց Սիմոնյանը ԱԺ-ում ասուլիսի ժամանակ։ |tert.am|

  • Զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ։ Մեր բարեկամ…

    🇺🇸🇦🇿 Զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ։ Մեր բարեկամներին Ադրբեջանում ես ուզում եմ խորհուրդ տալ, որ փորձեն հասկանալ ազատության գինը, արժեքը:
    ❗️ Եվ քանիցս դա տեսել ենք, և այդ զգուշացումը ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանում են. զգուշացեք, որ ռուսական մեծ արջը մեկ անգամ ևս չփորձի գերակայել, գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային Միության հանրապետության նկատմամբ:
    [ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը՝ ՀՀ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ]

  • Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Երկրորդ փուլում նախ…

    🇮🇷 Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
    🗳 Երկրորդ փուլում նախագահական աթոռի համար պայքարում են առողջապահության 69-ամյա նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Պեզեշքիանը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին: |hetq.am|

  • Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմ…

    🇬🇧 Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը:
    🗳 Նրանք պատգամավորական 650 մանդատներից կստանան ավելի քան 500-ը, ինչը բացարձակ մեծամասնություն է, և կձևավորեն հաջորդ կառավարությունը։ Լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերն էլ կփոխարինի Սունակին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։
    💬 Վերջինս հայտարարել է, որ ընդունում է ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունը: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ. «Բոլորի…

    📣 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.
    🔸 «Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:
    ‼️ Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն»։

  • Որպես ՍԴ նախագահ, Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնո…

    💬 Որպես ՍԴ նախագահ, Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնուամենայնիվ, չեմ բացառում, որ Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել՝ ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից։
    📌 Ժողովուրդն այս առումով ազատ է, ինքն է որոշում փոխե՞լ, թե՞ չփոխել Սահմանադրությունը։ Եվ, եթե ժողովուրդը գնաց այդ ճանապարհով և համաձայնեց այդ նախաձեռնության հետ, ապա այդ գործընթացը ինչ-որ մի օր գալու է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ փոփոխությունների վերաբերյալ որոշում կկայացնի։
    [ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում]

  • Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը …

    📢 Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
    🗣 «Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։
    📌 Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»,- նշված է մեկնաբանությունում։

  • Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տ…

    ❗️ Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձորում հակառակորդի ԱԹՍ–ից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Նա այն վկան է, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին երկնքում նկատել է ԱԹՍ–ն եւ զինծառայողներին տեղեկացրել այդ մասին․
    🗣 «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։
    📎 Կարդալ ավելին

    «Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

  • Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց …

    🇦🇲🇺🇸 Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր:
    📌 Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։
    [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն]