Category: Infocom

  • Ադրբեջանը շարունակական ռազմատենչ հռետորաբանություն և ռազմական սադրանքներ է ի ցո…

    🇦🇲🇦🇿🇺🇳 Ադրբեջանը շարունակական ռազմատենչ հռետորաբանություն և ռազմական սադրանքներ է ի ցույց դնում, դրանք հաջորդել են ավելի վաղ Հայաստանի տարածք ներխուժմանը։ Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։
    🗣 «Ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների։ Հիմա Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», ինչը հորինվել է տարածաշրջանում լարվածություն պահելու պարզ մտադրությամբ», – ասել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ |azatutyun.am|

  • Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքա…

    🇬🇷🇦🇲 Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը 2023-ից մեզնից բոլորից ավելի լավ է հասկանում խաղաղության գինը: Հունաստանը դիվանագիտության տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից: Միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն պայմանագիրը կարող է բացել Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհը:
    [Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում] |news.am|

  • Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ կներառենք նաև ան…

    🇦🇲🇪🇺 Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ կներառենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ․ Պիտեր Ստանո
    🗣 «Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա ԵՄ անդամ պետությունները պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել»,- ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն։ |armenpress.am|

  • Հունաստանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Ս…

    🇦🇲🇬🇷 Հունաստանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը:
    🔸 Հունաստանի նախագահը նշել է․ «Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը»:
    🔸 ՀՀ վարչապետը իր հերթին նշել է, որ Հունաստանը ԵՄ-ում ՀՀ կարևորագույն գործընկերներից է և երկրների հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է:

  • ՌԴ կառավարությունը նախատեսում է 2024թ․ մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման …

    🇷🇺 ՌԴ կառավարությունը նախատեսում է 2024թ․ մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։
    🗣 Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։
    ‼️ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։|armenpress.am|

  • Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկո…

    👨‍⚖️ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
    🔸 Խոսքը Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասի մասին է՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77%-ը։
    ⚖️ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։

  • 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դա…

    ⚖️ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:
    📚 Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)։
    [Փաստաբան Արա Զոհրաբյան]

  • Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Նախատեսված են հանդի…

    ✈️ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան:

    🤝 Նախատեսված են հանդիպումներ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

  • Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյա…

    📌 Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:
    🤝 Քննարկվել են ԼՂ-ում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը:
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: [ՀՀ ԱԳՆ]

  • Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-…

    🇸🇪 Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ |tert.am|