‼️ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության։ Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին։
🇦🇲 Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս։
🗣 Այս մասին ասաց Սուրեն Պապիկանը՝ ի պատասխան հարցի, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում ՀՀ-ՌԴ կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով, և թե արդյո՞ք այս առումով ստուգվել է Իրանի դիրքորոշումը։