⚖️ Քիմիկների զորամասի գործով այսօրվա դատական նիստին անհետ կորած զինծառայողի եղբայր Արթուր Գաբրիելյանը հայտնեց, որ շատ զինծառայողներ իրենց ասել են, որ եղել է հնարավորություն՝ շրջափակման մեջ մնացած անձնակազմին օգնելու, սակայն հրամանատար Արսեն Աբգարյանը թույլ չի տվել՝ ասելով, որ քիչ են, չեն կարող, հաջորդ օրը կգան։ Փրկողական գործողություն, սակայն, ըստ վկայի, այդպես էլ չի եղել։
🗣 «Ո՞նց եք պատկերացնում՝ շրջափակման միջից դուրս պրծած անձնակազմը, որը իր զինամթերքի 90 տոկոսը օգտագործել է, ո՞նց կարա մտնի գործողության»,- հարցրեց հրամանատարը։ Այս հարցի դեմ ցանկացավ առարկել մեղադրողը, սակայն իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ «Քեզ ճանաչելով, քո կազմակերպած ամեն ինչը ճանաչելով՝ քեզ որպես դավաճան եմ տեսնում»,– բղավեց վկան։ Կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո դատարանը սանկցիա կիրառեց վկայի նկատմամբ․ «Իսկ ես ձեզ սանցկիա եմ ասում, որ 4 տարի է՝ դատ է գնում, այստեղ նստած մեղադրյալները քո զինվորին են տարել, որ քեզ են պահել, էս մեկին, էս մյուսին, եւ այսօրվա դրությամբ ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության»,– վրդովվեց վկան։
📎 Կարդալ ավելին
Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ