Category: Infocom

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղե…

    🇷🇺🇮🇷 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
    ❗️Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
    🤝 Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման: |armeniasputnik.am|

  • Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդ…

    🇺🇸🇦🇲🇦🇿 Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը: [ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի…

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար…

    🇺🇸🇦🇿 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
    ❗️Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։ |1lurer.am|

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Խորվաթիա։ Միրզոյանը հունի…

    🇦🇲🇭🇷 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Խորվաթիա։ Միրզոյանը հունիսի 28-29-ը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին:
    [ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]

  • Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա…

    🏘 Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել |hetq.am|

    ⚖️ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։

  • Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները նախաձեռնությամբ …

    📌🇦🇿 Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները նախաձեռնությամբ դիմել են Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով։ 🔸 Ինչպես նշում է ադրբեջանական APA գործակությունը, պատգամավորները որպես պատճառ…

  • Կարծում եմ՝ եթե երկրները խաղաղության մասին ցանկություն են հայտնում, նրանք չպետք…

    🇮🇷 Կարծում եմ՝ եթե երկրները խաղաղության մասին ցանկություն են հայտնում, նրանք չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով:
    💬 Այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ գործողությունների կդիմի Իրանը Սյունիքում Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում։
    🗣 «Ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է ՀՀ կառավարությունից, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել բոլոր ոլորտներում, ցանկացած մակարդակում կարելի է համագործակցել, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության ու ընկալումների վրա»,- նշել է նա։ |tert.am|

  • Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ մյուս ու…

    🇮🇷 Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ մյուս ուղեկցողները զոհվել են։ |mehr.com|

  • ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Բայդենի ու Թրամփի առաջին բանավեճը: Թեժ ք…

    🇺🇸 ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Բայդենի ու Թրամփի առաջին բանավեճը:
    📌 Թեժ քննարկման թեմաներից էր Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ եթե ինքը լիներ Սպիտակ տանը, ՌԴ-ն չէր ներխուժի Ուկրաինա։ Նա ասել է, թե Աֆղանստանից ամերիկյան բանակի «ամոթալի» դուրսբերումը Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու վճռականություն է տվել։ Նրա խոսքով՝ Բայդենի քաղաքականությունը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմի։ Բայդենն առարկել է։
    📌 Թրամփը նաև ասել է, որ համաձայն չէ Պուտինի առաջարկած խաղաղության ծրագրին, ՌԴ նախագահին անվանել է հանցագործ, սակայն կրկնել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կկարողանա ավարտել պատերազմն Ուկրաինայում նույնիսկ մինչև նախագահի պաշտոնի պաշտոնապես ստանձնումը։ |azatutyun.am|

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար…

    🇬🇪🇦🇿 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
    🤝 Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ |tert.am|