Category: Infocom

  • ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈՒ կ…

    🔸 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈՒ կողմից ավերված շենք: Այս մասին հաղորդել է ռուսական TACC գործակալությունը։
    🗣 «Տասնյակ մարդկանց վշտի վայր է, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, սա ունի հոգեբանական ազդեցություն ողջ քաղաքի վրա։ Այստեղ մի զգացում ունենք՝ կարեկցանք։ Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս, որ սա արագ ավարտվի»,- ասել է դեսպան Հարությունյանը։ |aravot.am|

  • Ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որին մասնա…

    ❗️ Ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 🗣 «Մի բան հստակ է, որ արձանագրումը, որն արել եմ դեռ 2018-ին, շարունակում է մնալ անսասան՝ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների…

  • Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օ…

    👨‍⚖️🏥 Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։
    🗣 Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ բացի ԲԿ տնօրենից՝ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

  • Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունն…

    🇫🇷🗳 Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլում։
    🥇 Առաջատարը Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն է, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։ Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է։
    📌 Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։

  • Թուրքիայում անտառային հրդեհներ են։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ դրանք հիմնակա…

    🇹🇷 Թուրքիայում անտառային հրդեհներ են։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ դրանք հիմնականում տարածվում են Իզմիրում, ինչպես նաև Չանաքկալեում։
    🔶️ Իզմիրում բռնկվել է 16 հրդեհ, 8-ը՝ անտառներում, 8-ը՝ գյուղական բնակավայրերում։ Որոշ շրջաններում տեղացիները, նաև զբոսաշրջիկները տարհանվել են։ |azatutyun.am|

  • Ինչպես հայտնում է hetq.am-ը, տեսչական մարմինը Կապանի լեռնահարստացման կոմբինատու…

    📌 Ինչպես հայտնում է hetq.am-ը, տեսչական մարմինը Կապանի լեռնահարստացման կոմբինատում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյան ԼՀԿ-ում է աշխատել, իսկ նրա եղբայրը ներկայում էլ աշխատում է այնտեղ։ Լրատվամիջոցը տեսչական մարմնի ղեկավարին խնդրել է հաստատել այդ հանգամանքը։
    🗣 «Ինչ վերաբերում է տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանի՝ նախկինում Կապանի ԼՀԿ-ում աշխատելու, վերջինիս կողմից պաշտոնեական պարտավորություններն անաչառ եւ օբյեկտիվ իրականացնելու վերաբերյալ Ձեր հարցադրումներին՝ նշենք, որ Արտակ Սահակյանը ներգրավված չէ վերը նշված կազմակերպությունում նախատեսվող ստուգման խմբի կազմում», — հայտնել են տեսչական մարմնից։
    🔶️ Այսինքն՝ տեսչական մարմնի ղեկավարը չի հերքել ու, ըստ էության, անուղղակիորեն հաստատել է տեղեկությունները։

  • Ֆրանսիայում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլն է։ Երկրո…

    🇫🇷 Ֆրանսիայում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլն է։ Երկրորդ փուլը հուլիսի 7-ին է նշանակված։
    🔶️ Հիմնական մրցակից ուժերն են ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» և ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»։ |azatutyun.am|

  • Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համա…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։ APA-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
    🗣 «Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել»,- ասել է նա: |armtimes.com|

  • Ինչպես ցույց են տալիս Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրութ…

    🇮🇷 Ինչպես ցույց են տալիս Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրությունները անցնում են երկրորդ փուլ։ Այս մասին հայտնում է mehr լրատվականը։
    🔶 Ըստ արդյունքների Մասուդ Պեզեշկիանը հավաքել է 10,415,991 ձայն, իսկ Ջալիլին՝ 9,473,298 ձայն հաշվված 24,535,185 ձայներից:
    🔶 Մյուս երկու թեկնածուները Մոհամադ Բաղեր Գալիբաֆը և Մոսթաֆա Փուրմոհամադին ստացել են համապատասխանաբար` 3,383,340 և 206,397 ձայն։

  • Hetq.am-ի հաղորդմամբ հունիսի 26֊ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալ…

    📌 Hetq.am-ի հաղորդմամբ հունիսի 26֊ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը սեփականատեր Նարեկ Նալբանդյանը գրավադրել է «Ամերիաբանկում»։ Նույն տեղեկանքում նշված է՝ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն, 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը , ևս մեկ անգամ գրավադրվել է։  
    🔶 Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վճարել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման ողջ գումարը և կատարել է խոստացված ներդրումները։ Գործարարին պատկանող ընկերությանը հյուրանոցն արտոնյալ պայմաններով էր վաճառվել՝ 5 տարում գումարը վճարելու պայմանով։ Այս տարվա դրությամբ ընկերությունը դեռևս պետք է 3 միլիարդ դրամ վճարեր։