Category: Infocom

  • Մահացել է Ալեքսեյ Նավալնին։…

    Մահացել է Ալեքսեյ Նավալնին։

  • Bank of Georgiа-ն տեղեկացնում է՝ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորված…

    🏦 Bank of Georgiа-ն տեղեկացնում է՝ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Հայտարարության համաձայն՝ գործարքի արժեքը կկազմի 303,6 մլն դոլար։
    🗣 «Ameriabank-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը»,- հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։

  • Նիկոլ Փաշինյանն ու Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության հետ…

    🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանն ու Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության հետագա գործունեությանը վերաբերող հարցերի։
    🗣 Փաշինյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին ասել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
    📌 Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:

  • «Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հ…

    ⚖️ «Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հետ»․ Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է

    📌 Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը փետրվարի 14-ին մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ըստ այդմ` Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավը և այժմ նա ազատության մեջ է:
    🗣 «Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն ունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ», – նշել է Ալթունյանի պաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:|news.am|

  • Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր ա…

    🇦🇲🇺🇦 Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է:

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Մյունխենի և հ…

    🇦🇿💬 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը․
    🔸 «Գալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցը միջազգային հանրության շրջանում աջակցություն չի ստացել, նշանակում է, որ վարչապետը Ադրբեջանի տարածքների հանդեպ ունեցած պահանջները ոչ թե անհիմն է համարում, այլ դրանց ընթացք տալն անիմաստ է գտնում, քանի որ այն չի արժանանում միջազգային հանրության աջակցությանը։
    🔸 Սա հավելյալ ապացուցում է Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Այդ տեսանկյունից անհրաժեշտություն է, որ Հայաստանը իր Սահմանադրությունում և իրավական ակտերում հանի մեր [Ադրբեջանի] դեմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներ ենթադրող կետերը»։ |civilnet.am|

  • Սահմանադրական բարեփոխումների խորհրդին է ներկայացվել սահմանադրական փոփոխությունն…

    ‼️ Սահմանադրական բարեփոխումների խորհրդին է ներկայացվել սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձը։
    🔸 Արդարադատության նախարարությունում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի՝ փետրվարի 16-ին տեղի ունեցած համատեղ նիստի ընթացքում առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:
    [ՀՀ արդարադատության նախարարություն]

  • Ալիևի խոսքով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ–ի և Ադրբե…

    Ալիևի խոսքով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա:

  • Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ …

    🇦🇲🇷🇺 Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չի, որովհետև և ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա:
    🔸 Եվ դա այդ թվում ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր:
    [Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը] |1lurer.am|