Category: Infocom

  • Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի …

    🇦🇲🇫🇷🇦🇿 Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: ❗️Ամեն առիթով տարածաշրջանային…

  • Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է, որ «այսօր Հա…

    🤝 Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է, որ «այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն»:
    🗣 «Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:

  • Զախարովայի կարծիքով՝ «Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավա…

    🇷🇺 Զախարովայի կարծիքով՝ «Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։
    🗣 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն «ձգտում է օգտագործել երկրների ներսում առկա տարաձայնությունները՝ որպես սեփական իրադրային նպատակներին հասնելու գործիք»։

  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարա…

    🇦🇿 Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը։ 🔸 Ըստ ադրբեջանական կողմի՝ «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների…

  • Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվա…

    🚧 Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
    🚙 Վանաձոր — Ալավերդի — Այրում — Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ ՀՀ կառավարու…

    🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ ՀՀ կառավարություն
    🔶 Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Նրանք ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գոհունակությամբ արձանագրվել է երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Քննարկվել է տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։
    🔶 ՀՀ վարչապետը շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

  • Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում ի…

    🗣 Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։
    🤝 Հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։
    Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ [ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև]|tert.am|

  • «Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկակ…

    «Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ
    🛰 Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։
    🌌 «Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերին։
    🚀 Այժմ, երբ Հայաստանում արբանյակ ստեղծելու և տիեզերք ուղարկելու գաղափարն իրագործված է, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր՝ մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ։
    🇦🇲 Նպատակն է «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները կամաց-կամաց փոխարինել դրանց հայրենական մոդելներով։
    📌 Տեսանյութը՝ «Բազումք»-ի

  • Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր:
    📌 Պապիկյանը շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:
    [ՀՀ ՊՆ]

  • Փաշինյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման քննարկել են Հայաստանի և Ադ…

    🇦🇲🇺🇸 Փաշինյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին։
    🗣 Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում: