Category: Infocom

  • Գործարկվում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքը։ Գնացքը մեկնելու…

    🇦🇲🇬🇪 Գործարկվում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքը։

    🚃 Գնացքը մեկնելու է երկու օրը մեկ. առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Այն կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։
    📍Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով:
    [«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն]

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նա…

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: 🔶️ Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատ…

    🇦🇲🇫🇷 ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
    📌 Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ պայմանագիրը կնքվել է Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։

  • Հունիսի 21-ին ժամը 11:00-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրո…

    🇦🇲🇪🇺 Հունիսի 21-ին ժամը 11:00-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։
    🔶️ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության կողմից: 
    🔶️ Առաջարկը ներկայացրել են չորս արտախորհրդարանական ուժեր (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ): 
    🔶️ Հանձնաժողովի նիստին ներկա են եղել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը և «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
    [Ազգային ժողով]

  • Առաջիկայում նաև իրավական գործընթացներ ենք սկսելու, բոլոր դեպքերը արձանագրված ե…

    🗣 Առաջիկայում նաև իրավական գործընթացներ ենք սկսելու, բոլոր դեպքերը արձանագրված են, բոլոր դեպքերը վավերացվում են, ամենաստորին աստիճանի ոստիկանից մինչև ամենաբարձր պատասխան տալու են։
    🔶️ Իրավապահ համակարգը ամբողջությամբ լցված է այս հանցագործությունները արդարացնելուն. ՔԿ, դատախազություն, ոստիկանություն։ Այսքան մարդիկ կան կալանավորված, մեկ ոստիկանի վերաբերյալ անգամ վարույթ գոյություն չունի։
    🔶️ Մինչև երեկ գիշեր ոչ մի դատական բժիշկ չի այցելել վիրավորում ստացած մարդկանց։ Չորս օր է անցել, սա ի՞նչ է նշանակում։
    [Բագրատ Սրբազան]

  • Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շա…

    ❗️Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
    📍 Բաղրամյան փողոցը փակ է՝ շարժման համակիրները այնտեղ են հավաքված։

  • Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հա…

    📌 Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքել է. — «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»:
    🗣 «Սահմանազատման հարցերը, մյուս հարցերը, իրանք դառնում են աշխատանքային հարցեր, որ, իհարկե, Կառավարությունը պիտի շարունակի լայնորեն իրազեկել ժողովրդին», — ասել է Փաշինյանը։ |azatutyun.am|

  • ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին քվորում չապահովվեց. գրանցվեց 34 պատգամ…

    ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին քվորում չապահովվեց. գրանցվեց 34 պատգամավոր։
    📃 Նշենք, որ նիստը կկայանա, եթե առաջիկա 4 ժամվա ընթացքում գրանցվեն անհրաժեշտ թվով պատգամավորներ (առնվազն 54 պատգամավոր)։
    📌 Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտարարել էին, որ նիստին չեն մասնակցելու։

  • «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում ակցիաների ընթացքում առե…

    ⚖️ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
    📌 10-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, 14-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ, կալանքի հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու որոշում է հանձնվել ոստիկանությանը։
    [Քննչական կոմիտե]
    🔗Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում հայտարարել է՝ սահմանազատման ընթացքում «ո…

    🗣 Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում հայտարարել է՝ սահմանազատման ընթացքում «որտեղ առաջ ենք, պետք է հետ գանք, որտեղ իրենք [ադրբեջանցիները-խմբ․], իրենք հետ գնան»։
    ❗️ «Կամ կարող է տեղեր լինի, որտեղ խոշոր կտորների մասին է, որովհետև կարող է գաղափար լինի, որ եկեք 100 քառ․ մետր մենք ձեզ տանք, 100 քառ․ մետր դուք մեզ տվեք, դա էլ, մենք չենք կարող անել, եթե էդպիսի թեմաներ լինի, մենք պետք է հանրաքվե անենք․ դուք պետք է որոշեք՝ ուզում եք դա, թե չեք ուզում։ Որովհետև պետք է ճիշտ արձանագրենք՝ Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, մենք Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանը վերականգնում ենք», — ասել է Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ տարածքի մակետը։