Category: Infocom

  • Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ …

    🛣 Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Պատասխանելով Տավուշից գյուղեր «հանձնել-չհանձնելու մասին» հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է։
    🗣 Փաշինյանի խոսքով նախկինում քննարկումներում ֆոն կար, որ հնարավոր է այն ճանապարհներում, որտեղ մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք, այդ հատվածը ՀՀ-ն պահի, ուրիշ տեղից համարժեք չափով տա․ «Բայց հետագայում ես ինքս եկել եմ եզրակացության, որ չէ, պետք չի էդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում ա լրացուցիչ անորոշություններ, եւ պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս ՀԽՍՀ սահմանից, սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»։
    📣 Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ հանձնարարականն արդեն տվել է․ «Առաջիկայում պատեհ առիթով կգնամ եւ էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպես մտածում»։
    📌 ՀՀ վարչապետը նշեց, որ այդպիսի ճանապարհ կա, օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում․ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք։

  • Արշակ Կարապետյանին ԳՇ պետի տեղակալ և պաշտպանության նախարար նշանակելու հարցում հ…

    🇷🇺🗣 Արշակ Կարապետյանին ԳՇ պետի տեղակալ և պաշտպանության նախարար նշանակելու հարցում հնարավոր է ամենևին էլ անտեսված չի եղել նրա «հատուկ ու մոտ» հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ: Այս մասին ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե «Փաշինյանը Կրեմլի ցուցումով պաշտոնի է նշանակել Արշակ Կարապետյանին»:
    Փաշինյանը նաև մանրամասնեց, թե ինչու է որոշում կայացրել Արշակ Կարապետյանին ազատել պաշտոնից․
    📌 «2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար (երկու տարբերակ կա), կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ, տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին նույնիսկ կես ժամ չեմ հանդուրժի այդ պաշտոնում: Սա է ամբողջ պատմությունը»։

  • Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարար…

    ❗️ Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: 🔸 Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ…

  • Հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն [ԵՄ…

    🇦🇲🇪🇺 Հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն [ԵՄ-ի հետ] ուժեղ հարաբերությունների արտահայտությունը:

    🗣 Այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առեւտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին եւ Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ:
    📌 Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության եւ հարաբերությունների խորացումը նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, նաեւ ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը: Այս պահին երկու տարի է, եւս երկու տարով երկարաձգելու որոշում կարող է լինել:|news.am|

  • ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին…

    ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին

  • Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմ…

    Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89 600 քառ․ կմ:

  • Փաշինյանը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գա…

    🇦🇲🇦🇿⚖️ Փաշինյանը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց և ստորագրման փուլից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից։
    🗣 «Մեր դիրքորոշումը հետևյալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել»,- ասաց նա։

  • Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանի…

    Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։

  • Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ 🗣 «Ադրբեջանը բարձրաձայնում է…

  • Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ 🗣 «Ադրբեջանը բարձրաձայնում է…