Category: Infocom

  • Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դ…

    🇷🇺 Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալՊեսկով

    🗣 «Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հավանաբար Հայաստանը նույնպես հետաքրքրված է դրանով», — ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները։

  • Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք …

    🔸 Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։
    🔸 Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:
    [Մայր Աթոռի հայտարարությունը]

  • ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023թ․ պետա…

    ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023թ․ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամա…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ․ նմանատիպ բոլոր դե…

    💬 Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ․ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ․ Նիկոլ Փաշինյան
    🔸 Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրեց ցուցարարներին ոստիկանության պատը ճեղքելու համար, որպեսզի «հարձակում գործեն խորհրդարանի վրա»: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը:
    🔸 Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ:
    🗣 «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից․ «Այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»: |azatutyun.am|

  • Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթով հասան ՀՀ կառավարության շ…

    🔸 Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթով հասան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Շենքի բոլոր մուտքերի դիմաց ոստիկանները պատեր են կազմել։ 📌 Նշենք, որ ՀՀ կառավարության հերթական նիստերը մեկնարկում են ամեն հինգշաբթի՝ ժամը 11։00-ին։ Օրվա և ժամի փոփոխության…

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդո…

    🤝 ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։
    🔸 Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ ՄԻ պաշտպանի և աշխատակազմի իրականացրած փաստահավաք աշխատանքներին։ Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները։ [ՄԻՊ]

  • Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հե…

    ❗️ Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։
    🔸 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
    🔸 Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
    🏥 Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
    [ՀՀ ԱՆ]

  • Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք …

    ‼️ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
    🎤 Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչներ։
    📣 Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։
    ⚖️ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմումև քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ [ՄԻՊ]

  • 00։00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքո…

    📌 00։00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
    🔸 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
    [ՀՀ ԱՆ]