📢 Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենքի մոտ։ 🗣 «Վաղը առավոտյան ժամը 10։00-ին Կառավարության նիստն է։ Ժամը 09։00-ից սկսած՝ մենք բոլորս մեկ մարդու պես պետք է այնտեղ լինենք»,- ավելի վաղ հայտնեց Բագրատ Սրբազանը։
❗️22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ [ՀՀ ԱՆ]
👮♂️Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ ❗️ Ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։ [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |armenpress.am|
👩⚕️ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ [Առողջապահության նախարարություն]
👮♀️ Վերջին տվյալներով ոստիկանություն է տարվել 86 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ 🗣 Այս մասին «Ինֆոքոմին» հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։
🗣 ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց զանգել ՆԳ նախարարին և հրահանգել, որ ոստիկանների կողմից փողոցում բիրտ ուժի կիրառումը դադարեցվի։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Ես զանգեցի ԱԱԾ տնօրենին, ներքին գործերի նախարարին, նրանք ինձ…
❗️Նախքան լուսաձայնային նռնակների կիրառումը իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվել էր։ Ոստիկանները մահակներով հարվածներ էին հասցնում առաջին շարքերում կանգնած ցուցարարներին, որոնք փորձում էին հրել ոստիկանական պատնեշը։
⚖️ Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը)։ [Քննչական կոմիտե]
📌Բախումների ժամանակ վնասվել է ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը․ նրան ցուցաբերվում է բուժօգնություն, ինքնազգացողությունը նորմալ է։ 🔸 Այս մասին հայտնում են լրատվամիջոցից՝ նշելով, որ շարքից դուրս է եկել նաև ուղիղ հեռարձակման տեխնիկան։