✍️ ՀՀ նախագահի հրամանագրերով – Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, – Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, – Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:
🇦🇲 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Մալխաս Ամոյանը 7-0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարին և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։
❗️ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն․ դրանք ընդունելու որոշումը կայացրեց ՀՀ կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ։ 💰 Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ ծրագրի շինարարության ընթացքում…
🇦🇲 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ [ԿԳՄՍՆ]
🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ ասելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։ 🇦🇲🇦🇿Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել: Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ |tert.am|
🇦🇲🇦🇿 Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ 🔸 Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ [Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ] |armenpress.am|
🇦🇲🇬🇧 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: 🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը…
🤼 Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց աշխարհի Մ20 գործող չեմպիոն, Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Խասքախանովին ու մտավ եզրափակիչ։
🇦🇲 Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: 🔸 Ուժի կիրառման այս գործողություններին…