Category: Infocom

  • Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընթանում է Իլհամ Ալիևի երդման արարողությունը։ Նա ելու…

    🇦🇿 Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընթանում է Իլհամ Ալիևի երդման արարողությունը։ Նա ելույթում նշել է․
    🗣 «Ժամանակի ընթացքում մենք կրկին ականատես եղանք մեր նկատմամբ տարածքային նոր պահանջների, և նրանք [Հայաստանը, -խմբ․] կրկին չեն ցանկանում հրաժարվել իրենց կեղտոտ գործերից։ Հայաստանը կարծես մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները, կամ էլ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է ընդհանրապես չկատարել այդ պարտավորությունները»,- ասել է Ալիևը։

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
    [ՀՀ ՊՆ]

  • Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռն…

    🇷🇺 Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։
    🗣 Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը վաղաժամ վերադարձի անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին]|news.am|

  • – Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, – Արթուր…

    – Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից,
    – Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ,

  • Բրյուսել այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանիդպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա…

    🗣 Բրյուսել այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանիդպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
    🔸Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա:
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դա…

    ⚽️ «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դատախազություն
    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    [Գլխավոր դատախազություն]

  • Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։Այդ մասին նա հա…

    🗣 Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
    Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար։

  • Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է ռազմագերիների, պատանդների և ան…

    🇦🇿 Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում: Կառույցը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և առաջարկել միավորել ջանքերն այդ ուղղությամբ:
    🇦🇲 Ավելի վաղ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը, արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Երևանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը: |1lurer.am|

  • ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, ի…

    ‼️ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագի․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկով
    🗣 «Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։ |factor.am|

  • ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարում է՝ 23 տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանված հանքային ջրից թուն…

    ‼️ ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարում է՝ 23 տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզև մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։
    📣 «Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի, վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր»,- ասվում է հայտարարության մեջ։
    🇷🇺 Ավելի վաղ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։
    «Ջերմուկ Գրուպը» հայտարարություն էր տարածել՝ հերքելով «Ջերմուկի» արտադրության մեջ քացախաթթու օգտագործելու լուրը։