❗️Նախքան լուսաձայնային նռնակների կիրառումը իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվել էր։ Ոստիկանները մահակներով հարվածներ էին հասցնում առաջին շարքերում կանգնած ցուցարարներին, որոնք փորձում էին հրել ոստիկանական պատնեշը։
⚖️ Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը)։ [Քննչական կոմիտե]
📌Բախումների ժամանակ վնասվել է ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը․ նրան ցուցաբերվում է բուժօգնություն, ինքնազգացողությունը նորմալ է։ 🔸 Այս մասին հայտնում են լրատվամիջոցից՝ նշելով, որ շարքից դուրս է եկել նաև ուղիղ հեռարձակման տեխնիկան։
❗️Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև news.am լրատվամիջոցի օպերատոր Վազգեն Եթումյանը։ 🔸Կադրերում երևում է, որ նրա վնասվածքը ոտքի շրջանում է։ Նրան քաղաքացիները գրկած տեղափոխում են ակցիայի վայրից։ |news.am|
❗ Բաղրամյան պողոտայում իրավիճակը պարբերաբար լարվում է։ Քիչ առաջ կրկին բախումներ սկսվեցին ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ։ Այս պահին ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ։
❗«Ինֆոքոմ»-ի լրագրողը տեղից հաղորդում է, որ ոստիկանությունը կիրառել է 10-ից ավելի լուսաձայնային նռնակ։ Նռնակների բեկորներից վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ։