🇦🇲 ՀՀ հարատեւության, անվտանգության եւ հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ և՛ ներքին առումով, և՛ արտաքին առումով․ Նիկոլ Փաշինյան🗣 «Ի՞նչ է նշանակում վարվող քաղաքականությունների լեգիտիմություն․ դա շատ բազմաշերտ հարց է, բայց ես նկատի ունեմ, թե որն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը: Մենք շատ հստակ եւ աներկբա պետք է հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը եւ մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ 1991 թ. ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է։ Այն փաստաթղթերի մասին է խոսքը, որոնց նպատակը եղել է ՀՀ տարածքի արտահայտումը, սակայն սոցիալ-հոգեբանական առումով և ընդհանրապես շատ առումներով մեր ընկալումը միշտ չէ, որ այդպիսին է եղել»,- ՔՊ նախաձեռնող նիստին
նշել է Փաշինյանը։
📌 Փաշինյանը նշեց՝ չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն այս լեգիտիմության վրա, և սա մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, որովհետև սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, և երբ մեր քաղաքականությունը հենում ենք լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են։