Category: Infocom

  • Անվտանգության ոլորտում մենք պատրաստվում ենք և պատրաստ ենք, քննարկում ենք հարաբե…

    📌 Անվտանգության ոլորտում մենք պատրաստվում ենք և պատրաստ ենք, քննարկում ենք հարաբերություններ հաստատել օրինակ Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, ԱՄՆ-ի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի, Հնդկաստանի հետ, որոնք իրողություն են մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք։
    🔸 Մենք չենք ասել, որ ժխտում կամ մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանրապես և անվտանգության ոլորտում մասնավորապես, մենք ասել ենք, որ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգային ոլորտում։
    🔸Մեր այս հարաբերություններն ուղղված չեն ՌԴ դեմ։
    [Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում]

  • The Telegraph-ի հարցին, թե Փաշինյանը վախ ունի՞, որ կարող է Հայաստանի ու Ադրբեջա…

    🗣 The Telegraph-ի հարցին, թե Փաշինյանը վախ ունի՞, որ կարող է Հայաստանի ու Ադրբեջանի միջև 3-րդ պատերազմը սկսվել, Փաշինյանը պատասխանեց․ 🔸 «Վախը ճիշտ բառ չի օգտագործելու համար, քանի որ ՀՀ-ն ժողովրդավար, զարգացող պետություն է, և ՀՀ-ն իրականացնում է լայնածավալ…

  • Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել Սոչիի ու Պրահայի հայտարարությունների տակից իր …

    🗣 Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել Սոչիի ու Պրահայի հայտարարությունների տակից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որ հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է։
    [Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին․ «Երբ վ…

    🗣 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին․
    📌 «Երբ վերջին իրադարձությունները կողք կողքի ես դնում, Հայաստանում, օրինակ, կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է ու հրաժարվում միջազգային հարթակներում ու մեր միջև պայմանավորվածություններից»։

  • Այսօր գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Եռաչափ տպագրության հետ…

    👩‍🔬 Այսօր գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայի անդամները մեծամասամբ կանայք են։ Նրանցից շատերը մայրիկներ են, ու լաբորատորիայում ապահովված են բոլոր պայմանները, որ համատեղեն մայրությունն ու գիտությունը։
    🔗 Հոդվածի հղումը
  • Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա…

    📌Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ [Նիկոլ Փաշինյան]

  • Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Մեր այսօրվ…

    🗣 Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է․ 🔸 «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու…

  • ՀՀ հարատեւության, անվտանգության եւ հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվո…

    🇦🇲 ՀՀ հարատեւության, անվտանգության եւ հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ և՛ ներքին առումով, և՛ արտաքին առումով․ Նիկոլ Փաշինյան
    🗣 «Ի՞նչ է նշանակում վարվող քաղաքականությունների լեգիտիմություն․ դա շատ բազմաշերտ հարց է, բայց ես նկատի ունեմ, թե որն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը: Մենք շատ հստակ եւ աներկբա պետք է հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը եւ մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ 1991 թ. ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է։ Այն փաստաթղթերի մասին է խոսքը, որոնց նպատակը եղել է ՀՀ տարածքի արտահայտումը, սակայն սոցիալ-հոգեբանական առումով և ընդհանրապես շատ առումներով մեր ընկալումը միշտ չէ, որ այդպիսին է եղել»,- ՔՊ նախաձեռնող նիստին նշել է Փաշինյանը։
    📌 Փաշինյանը նշեց՝ չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն այս լեգիտիմության վրա, և սա մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, որովհետև սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, և երբ մեր քաղաքականությունը հենում ենք լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են։

  • Անհետացող իմպլանտներն ու օրիգամի սարքերը. Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատ…

    Անհետացող իմպլանտներն ու օրիգամի սարքերը. Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայից ներս
    🦴 Թե ինչպես կարող են վնասված ոսկորին փոխարինող իմպլանտներն «անհետանալ»,
    ինչ են արհեստական մկանները,
    🔬 ինչ կապ ունի օրիգամին նյութագիտության հետ,
    💀 և ինչու է կմախքն աշխարհին նայում վարդագույն ակնոցով։
    👩‍🔬 Այս անգամ «Ինֆոքոմի» թիմը եղել է Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայից ներս։
  • Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությամբ պայմանավորված՝ ռուս խաղաղա…

    🇷🇺🇦🇿 Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությամբ պայմանավորված՝ ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին
    📌«Հարկ է նշել, որ երկխոսությունը մեր գործընկերների հետ կրում է կառուցողական բնույթ։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխադարձ ընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ |1lurer.am|