Category: Infocom

  • Անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվոր…

    🇦🇲🇷🇺 Անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվորեն է ստեղծվել։ Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:
    📌 Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել:
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

  • 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի …

    🇦🇲🇷🇺 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թ․ հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում ՌԴ-ի ծավալը 10%-ից քիչ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
    📌 Հարցին՝ ինչ պարզաբանում են տվել ՌԴ-ից, երբ չի մատակարարվել գնված սպառազինությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։ |news.am|

  • Մարտի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագ…

    📌Մարտի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:
    📃 Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
    [Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան]

  • Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումնե…

    ❗️ Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
    🔸 Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:
    Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում: [ՀՀ ԱԳՆ]

  • #գիտարբուք Գայանե Շագոյանի հետ․ «Ինչպես է կերտվում ազգային տարածքը»- Ինչ է ազգը,…

    #գիտարբուք Գայանե Շագոյանի հետ․ «Ինչպես է կերտվում ազգային տարածքը»
    — Ինչ է ազգը, երբ է ձևավորվել ազգ երևույթը,
    — ազգային՝ իր բովանդակությամբ և սոցիալիստական՝ իր ձևով․ ազգային տարածքը խորհրդային ժամանակներում,
    — Մայր Հայաստան հուշարձանը,
    — խորհրդային արձանների լեզվի նշաններից ամենակարևորը՝ հավերժ կրակի գաղափարը,
    — հայկական խաչքարերը,
    — քաղաք՝ ավերակներից հետո․ Գյումրու ճարտարապետական առանձնահատկությունները, ազգային տարածքը,
    — հայկական «ճիշտ», ավանդական հարսանիքը,
    — հայոց հարսանիքի փոխակերպումը խորհրդային շրջանում և այսօրվա հարսանիքը,
    — «կարմիր խնձորի» ծեսը և դրա վերացումը։

    #գիտարբուք Գայանե Շագոյանի հետ․ «Ինչպես է կերտվում ազգային տարածքը»

    #infocom #ինֆոքոմ #գիտություն
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
    ______________
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ______________…

  • Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ …

    🤝 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
    🗣 Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում: [ՀՀ ԱԳՆ]

  • Հունաստանի Պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։Մարտի 1-ին Հուն…

    🇦🇲🇬🇷 Հունաստանի Պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
    🔸Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Հանդիպման ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։

  • Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին …

    🇦🇲🇹🇷 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացմ…

    🇦🇲🇹🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ ք…

    🏘 ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան
    🗣 Նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր։ Խաչատրյանի խոսքով՝ 10 տարվա ընթացքում աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։ Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։
    💵 Մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին