Category: Infocom

  • Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:  Արա…

    🤝 Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:
     
    🗣 Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողն…

    🇦🇲🇹🇷 Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանները բացելու մասին պայմանավորվածությունների իրականացմանը, սակայն սպասում է թուրքական կողմի քայլեր ձեռնարկելուն, որոնք թեև առայժմ չկան, բայց ՀՀ-ն հուսով է՝ կլինեն։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։
    📌 Հարցին, թե մինչ այժմ չլուծված ի՞նչ խոչընդոտներ կան, Ռուբինյանը նշել է, որ հայկական կողմի համար խոչընդոտ չկա․ «Մեր կարծիքով՝ որևէ խոչընդոտ չկա, Հայայստանը Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը պատրաստ է, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը այսօրվա դրությամբ պատրաստ է», — ասել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

  • «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթ…

    🇷🇺🇦🇲 «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները հարաբերություններ են կառուցում ոչ թե հարևանների ու ընկերների, այլ իրենց թշնամիների հետ։
    🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ ԱԳ նախարարը «անշնորհակալ վերաբերմունք» է անվանել հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ հենց Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին 2020 թ․ սեպտեմբերին սկսել պատերազմը ԼՂ-ում. «Ռուսաստանն էր, որ դադարեցրեց պատերազմը ԼՂ-ում, և պատերազմը կարող էր դադարել ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց՝ ոչ, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրում եմ: Թեև հնարավոր էր շատ ավելի վաղ կանգ առնել, և կային տարբերակներ, որոնք հնարավորություն կտային ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահելով Ղարաբաղի կազմում»,- ասել է Լավրովը։ |tass.ru|

  • Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դ…

    ❗️Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք։

  • Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդ…

    ‼️ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։

  • Ռուսական կողմը ցավում է, որ Երևանը «գիտակցված որոշում» է կայացրել՝ Մոսկվայի հետ…

    🇷🇺🇦🇲 Ռուսական կողմը ցավում է, որ Երևանը «գիտակցված որոշում» է կայացրել՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականություն վարել. Սերգեյ Լավրով
    🗣 «Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա, իհարկե, դաշնակցային քաղաքականություն չէ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |tass.ru|

  • Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում ան…

    🇦🇲🇹🇷 Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում անկացնելու որոշում ունեն. Սերդար Քըլըչ
    🗣 «Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել։ Օրն ու վայրը կորոշենք»,- «Ռիա Նովոստի»-ին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը։
    📌 Նա նաև հայտնել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

  • Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում:Disney-ը ներկայացրել է «Վարդա…

    🇦🇲💦 Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում:
    Disney-ը ներկայացրել է «Վարդավառ» մուլտֆիլմը, որտեղ Միկի Մաուսն ու Մինի Մաուսն իրենց ընկերների հետ նշում են հայկական Վարդավառը։

  • Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակեր…

    🇦🇿🇦🇲 Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար»։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։
    Սակայն, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։ |azatutyun.am|

  • Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մա…

    🇦🇲🇹🇷 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը: [ՀՀ ԱԳՆ]