Category: Infocom

  • Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկո…

    Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
    📉 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ 6-9 աստիճանով։
    💧 Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանակա…

    🇦🇲🇫🇷 Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ:
    🤝 Քսավիե Յակովելլին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:
    [ՀՀ ԱԺ]

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել Թուրքի…

    🇦🇲🇹🇷 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո։
    🗣 «Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»,- գրել է Սիմոնյանը։

  • ԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տա…

    🇪🇺🇺🇦 ԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տարով։
    [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել] |armenpress.am|

  • Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մե…

    🇦🇲🇹🇷 Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։
    [ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյան]

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան …

    🇦🇲🇦🇿 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված…

  • ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նա…

    ⚖️ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է Իրանի քաղաքացի:
    🔸2022թ. հուլիսի 27-ին նշված քաղաքացին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել և առևանգել 84–ամյա տղամարդուն։ Խ. Քոքոբելյանին WhatsApp հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: WhatsApp հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն:
    🤝 Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Տղամարդու հարազատներըևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել։ Նախաքննությունը շարունակվում է։ [ՀՀ Քննչական կոմիտե]

  • Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայ…

    📌 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածը վաղը՝ ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղ…

    ❗️Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չի հայտնել։ 📌 «Ազատության» տեղեկություններով՝…

  • Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին…

    🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Իրանի նախագահը նշել է՝ աջակցում են բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները։
    🤝 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեզեշքիանը ընդգծել է՝ Իրանի կարծիքով չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանություն՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին․ «Համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը»։ Նա ողջունել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը։
    📌 Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ։ |tert.am|