❗️ Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: [ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյան] |news.am|
📌 Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: 🚎 Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: [Երևանի քաղաքապետարան]
📌 Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: 🚎 Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: [Երևանի քաղաքապետարան]
🔍 ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ: 💬 «Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
◾️ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ «GAZel»-ի վթարի հետևանքով կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։ 🚐 Մեքենան սպասարկել է Իջևան-Դիլիջան-Երևան…
🏫 ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ [Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյան]
🚙 ԼՂ-ից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ ✅ Որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ: 📍 Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։ |news.am|
💨 Ուժեղ գեոմագնիսական փոթորիկ է սպասվում. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյան ‼️ «Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը՝ սկսած Երևանի ժամանակով 20:00-ից: Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ այն կլինի G3 դասի «ուժեղ», բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» դասի: 📍 Արևային բիծը ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին՝ առաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում»,- գրել է Ազիզյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին 🗣 «Պայթում եմ ես, իրանք պահը բռնցրալ են․․․։ Իմ ձագերին փրկելու համար էսօր ես տառապում եմ, բայց իրանց զոհվելու համար՝ իմ ազգիս հերոս զավակների, պատասխանատու չեմ»,- սրանք 44-օրյա պատերազմի ժամանակ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ մեղադրվող նախկին հրամանատար Հովիկ Գաբրիելյանի խոսքերն են դատարանում։ ⚖️ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանի հարցաքննությունից հետո Գաբրիելյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով․ «Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, ես ձեզ երդվում եմ․․․։ 17 տանկ, 20 հատ ԲՄՊ չի կարացել, 10 րոպե ա բոյ տվալ, էսօր ինքը (նկատի ունի վկա Լեւոնյանին,-հեղ․) հի՞նչ ասի, մի բառ ծուռ ասի՝ կդատեն էսքան զոհերի համար․․․։ Ինչ կա չկա՝ Գաբրիելյանի վրա, ֆսյո․․․»։
🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հանդիպումը: 🗣 Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: [ՀՀ նախագահի աշխատակազմ]