Category: Infocom

  • Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, ո…

    🔸 Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։
    📌 Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ավելի վաղ Բագրատ Սրբազանին հայտնել էր, որ ՆԳ նախարարը պատրաստ է ընդունել նրան և առանձնազրույց ունենալ։ Վերջինս մերժել է այդ տարբերակը՝ ասելով, որ կսպասեն, մինչ Ղազարյանն ավարտի հանդիպումները և դուրս գա։

  • Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինե…

    ❗️ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինելու։
    💬 «Եթե դուք տեսնում եք եկեղեցու դեմ արշավ, ուրեմն՝ դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։

  • Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր…

    💬 Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով․ Փաշինյանը՝ Կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
    🔸 «Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր: … Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։
    🔸 Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ։ Խոսքը այն մասին է, թե նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտելն է, թե ոչ։ Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

  • Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է ՆԳՆ դիմաց։ Նրանք ցանկանում էի…

    🔸 Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է ՆԳՆ դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել նախարար Վահե Ղազարյանի հետ։
    🔸 ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել է, որ Ղազարյանը հանդիպման է։ Նա հայտնել է նաև, որ ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։
    🗣 Բագրատ Սրբազանը ասաց, որ կսպասեն, մինչև Վահե Ղազարյանը հանդիպումը ավարտի և դուրս գա շենքից։
    📌 ՆԳՆ խոսնակն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ, բայց ոչ «այս ֆորմատով»։

  • ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2023թ․ պետական բյուջեի կատարման մ…

    🔸 ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2023թ․ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: 🗣 Կատարողականը այս պահին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

  • Աղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսումԱղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսում#i…

    Աղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսում

    #infocom #ինֆոքոմ
    Դեբետ, Աղստեւ, Տաշիր գետերի վարարումը Տավուշի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում հանգեցրել է աղետի։
    Զոհվել է 4 անձ, բնակավայրերից տարհանվել է 443 քաղաքացի։ Փլուզվել, ջրածածկվել են տներ, անասնագոմեր, հասարակական նշանակության շինություններ…

  • Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպել: Խոսելով …

    🔸 Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպել:
    💬 Խոսելով Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Սրբազանն ասաց, որ «երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը»:
    🗣 Նա հայտնեց, որ գնալու է Ներքին գործերի նախարարություն՝ բացատրություն ստանալու նաև այս ամբողջ գործածի համար ու հարցադրում անելու՝ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն են հրաման տալիս։

  • Հանրապետության տոնի առթիվ՝ մի խումբ անձանց շնորհվել են զինվորական կոչումներ և բ…

    ❗️ Հանրապետության տոնի առթիվ՝ մի խումբ անձանց շնորհվել են զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ։ Նախագահ Խաչատուրյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ և, հանձնելով բարձր պարգևները, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:
    🗣«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը, Հայաստանի անկախության օրվա հետ մեկտեղ, մեր պետականության կարևորագույն տոներից մեկն է, որի խորհուրդն անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավար պետություն կերտելու մեր հավաքական կամքի արտահայտությունն է:
    🔸 Ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է: Այս առումով վստահ եմ, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ»․- իր ելույթում ասել է նախագահը:

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում …

    🇦🇲🇦🇿🇷🇺 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում է եռակողմ համաձայնությունների հիմնական ուղղություններից մեկը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը։
    🗣Սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
    [Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին] |azatutyun.am|

  • Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջ…

    🇦🇲🇦🇿🇹🇷Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի համաձայնագրի, որը կապահովի երկու երկրների միջև խաղաղությունը։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։
    📝Նշվել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր բարի կամքի ջանքերին, որոնք ուղղված են մշտական ​​խաղաղության հաստատմանը։