Category: Infocom

  • Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների մ…

    ⚖️ Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև, Դովեղ գյուղում դպրո…

    📝«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև, Դովեղ գյուղում դպրոց կառուցելու նպատակով, 2020-ի նոյեմբերի 26-ին պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գինը 743 մլն 233 հազար դրամ է։ 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով կամ պայմանագրով սահմանված գումարի 64%-ի չափով` կազմելով 1 մլրդ 218 մլն դրամ:
    🔸Դովեղ գյուղում դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 27-ին և որպես շինարարության ավարտ պայմանագրում նշվում է՝ «450 օրացուցային օր»։ 2023թ․-ի դեկեմբերի 7-ին, 90 օրացուցային օրով երկարացվել է շինարարության ժամկետը։ Համաձայնագրի կնքումից հետո նախատեսվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2024թ․-ի հունիսի կեսերին։ «Հետք»-ը 2024թ․-ի փետրվարի 27-ին հարցում է ուղարկել Քաղաքաշինության կոմիտե, մարտի 4-ին ստացված պատասխան նամակում նշվում է, որ ընթանում են դպրոցի և հենապատի կառուցման աշխատանքները։ Ի պատասխան հարցման՝ Քաղաքաշինության կոմիտեն տվել է իրարամերժ պատասխաններ։
    🔗 Կարդալ ավելին

  • ՌԴ-ն մտադիր  է Ստեփանակերտում հյուպատոսություն բացել 2024 թվականին։ Այս մասին հա…

    🇷🇺🇦🇿ՌԴ-ն մտադիր  է Ստեփանակերտում հյուպատոսություն բացել 2024 թվականին։ Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
    🗣«Մենք նախատեսում ենք առաջիկայում սկսել նախապատրաստական աշխատանքները և ակնկալում ենք Ձեր աջակցությունը։ Սա մեզ թույլ կտա վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,-ասել է նա։ |tert.am|

  • Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի ավտոմեքենան հր…

    Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար․ Քննչական կոմիտե
    ⚖️ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ Lexus մակնիշի ավտոմեքենան: Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։
    📌 Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։ Նախաքննությունն շարունակվում է։

  • Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հի…

    ⚖️Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
    🔸Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել:
    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է:

  • Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասո…

    👨🏼‍⚖️ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում դատավորների թվակազմը ավելացնել 10-ով։ Նպատակը մասնավոր մեղադրանքով վարույթի գործարկումը ապահովելն է։ Դա այն վարույթն է, ըստ որի՝ մի խումբ հանց…

  • Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհ…

    🗣Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով (թե’ հիմնական, թե’ այլընտրանքային կամուրջները փլուզված են)։
    Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։
    🔸 Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ վերականգնված է։ Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է։
    [ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան]

  • Մ6 մայրուղին մի քանի հատվածներում լուրջ վնասվել է Դեբետ գետի հունից դուրս գալու…

    🛣 Մ6 մայրուղին մի քանի հատվածներում լուրջ վնասվել է Դեբետ գետի հունից դուրս գալու պատճառով, ճանապարհը տարբեր մասերում փլուզված է։
    🚧 Այժմ այդ հատվածներում շինարարական տեխնիկա է աշխատում։ Ալավերդի-Այրում ճանապարհահատվածը մարդատար մեքենաների համար երթևեկելի է, բայց միակողմանի։

  • Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած ա…

    ❗️ Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկի դին։ 🗣 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

  • Այսօր ՀՅԴ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է եղել կարմիր բերետ…

    🔸 Այսօր ՀՅԴ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է եղել կարմիր բերետավորների և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի միջև։ Վերջինս իր մեքենայով փակել էր Հանրապետության փողոցը։ 👮 Տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ կարմիր…